Այաթոլա Խամենեի եղբայրը կոչ է արել քվեարկել Ռոհանիի օգտին

Իրանի հոգևոր առաջնորդի եղբայր` Սեյեդ Հադի Խամենեին Իրանի նախագահական ընտրություններում իր աջակցությունն է հայտնել գործող նախագահ Հասան Ռոհանիին, փոխանցում է ISNA–ն։

Նա կոչ է արել բոլորին քվեարկել Ռոհանիի օգտին` երկրի զարգացման համար ու իրանցիների խաղաղության համար։

«Անփութությունն ավելի լուրջ հետևանքներ կունենա, պետք է խուսափենք արկածախնդրությունից և էթիկայի բացակայությունից»,- հավելել է Սեյեդ Հադի Խամենեին։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...