28.03.2024
Մամուլի տեսություն. Հայաստանում անշարժ գույքի գինը շեշտակի նվազել է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

"Կոռուպցիոն ռիսկեր". Բարձրաստիճան պաշտոնյաների կանայք ստացել են միլիոնների նվիրատվություններ

Հայաստանում պետական վերահսկողական ծառայությունների ղեկավարները, նրանց կանայք տարիներ շարունակ միլիոնավոր դոլարների նվիրատվություններ ստացել են՝ այդպես էլ չհրապարակելով՝ ումից:

Չնայած այս հանգամանքին, Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը առ այսօր չի մատնանշել որևէ պաշտոնյայի, ով հարստացել է՝ չարաշահելով իր դիրքը, և առ այսօր հայտնի չէ որևէ դեպք, երբ իրավապահները հետաքննություն են սկսել՝ պարզելու, թե արդյո՞ք այս նվերները կապ ունեն կոռուպցիոն ռիսկերի հետ:

Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի՝ էթիկայի հանձնաժողով ներկայցրած հայտարարագրերից, օրինակ, պարզ է դառնում, որ չորս տարվա ընթացքում՝ 2011-2014 թվականներին, նա հանրությանը անհայտ անձանցից ստացել է 2 միլիոն 750 հազար դոլարի նվիրատվություն: Ընդ որում, պաշտոնյայի ստացած նվիրատվությունները մի՛շտ եղել են կլորիկ գումարներով և ամերիկյան արժույթով՝ 100 հազար, 150 հազար, 250 հազար, անգամ՝ 1 միլիոն 600 հազար դոլար:

Այս ոլորտում ստացած նվիրատվությունների գծով երկրորդ տեղում է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Գագիկ Մկրտումյանի տիկինը՝ Կարինե Մազմանյանը, ով չորս տարվա ընթացքում եկամուտ է ստացել միայն աշխատավարձի տեսքով՝ ամսական միջինը 180 հազար դրամ, ու հանկարծ՝ տպավորիչ նվիրատվություն՝ 100 հազար դոլար 2014 թվականին: Դարձյա՛լ կլոր գումար, ու դարձյա՛լ ամերիկյան արժույթով, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի տիկինը՝ Գայանե Սողոմոնյանը, մի փոքր ավելի համեստ է նվերներ ընդունելու հարցում, չնայած նա էլ չի խուսափել հանրությանը անհայտ բարեգործից նվեր ստանալուց․ 2011 թվականին տիկին Սողոմոնյանին նվիրել են 15 հազար դոլար:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով, այն, որ նշված նվիրատվությունները մի՛շտ կազմել են կլոր գումարներ, չնայած նախորդ տարիներին դրամի փոխարժեքի տատանումներին, վկայում է, որ այդ դեպքերը կարող են կոռուպցիոն ռիսկեր պարունակել: «Նվիրատվությունն ամբողջովին կարելի է, ըստ էության, դիտարկել որպես բարձր կոռուպցիոն ռիսկային գործարք, որը որ նաև ամրապնդվում է մի շարք երկրների փորձով։ Շատ երկրներ, որոնք որ իրոք պայքարում են կոռուպցիայի դեմ, փորձում են առաջին կարգի փոխկապակցված անձանցից՝ հայրը, մայրը, բացի այլ նվերները ևս հարկ են», - ասաց Մանուկյանը։

Վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանի տիկնոջ՝ Արմինե Քոչարյանի ներկայացրած հայտարագրերը փաստում են՝ 2012, 2013 և 2014 թվականներին նա որևէ եկամուտ չի ունեցել, սակայն վերցրել է ընդհանուր առմամբ մոտ 530 հազար ԱՄՆ դոլարի վարկեր: Ընդ որում, նույն այդ ժամանակահատվածում Սարգիս Գրիգորյանի եկամուտը եղել է միայն նրա աշխատավարձը՝ ամսական միջինը 314 հազար դրամ:

Մոտ երեք շաբաթ առաջ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը չկարողացավ ասել գեթ մեկ պաշտոնյայի անուն, ով ըստ հանձնաժողովի ուսումնասիրության, հարստացել է պաշտոնական դիրքի չարաշահմամբ:

Դիտարկմանը, թե հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը միայն 2014 թվականին 600 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է ստացել, և հարցին, թե կոռուպցիոն ռիսկեր տեսնու՞մ է, Սահակյանը պատասխանեց. - «Կարելի է այդտեղ ռիսկեր տեսնել, բայց դա հետագա քննություն ենթադրող գործընթաց է, որը չի գտնվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց իրավասությունների շրջանակում»։
Ինչպե՞ս Քըրք Քըրքորյանը սկսեց մասնակցել Հայաստանի զարգացմանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար