29.03.2024
Անօթևան 653 ընտանիքներից միայն 100-ի բնակարանի հարցը կլուծվի 2017-ին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Գազպրոմ Արմենիա»-ն մնում է Հայաստանի համար առաջին հարկատուն

Ֆոտո՝ Photolure
Ֆոտո՝ Photolure

2017թ. առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի համար առաջին հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է: Այս մասին հայտնի է դառնում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2017թ. առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցուցակից: Ընդհանրապես 1000 խոշոր հարակատուները կատարել են պետական բյուջեի հարկային եւ մաքսային մուտքերի շուրջ 70 տոկոսը:


Նշվում է, որ այս տարվա առաջին երեք ամիսներին ընկերությունը վճարել 16.8 մլրդ դրամ հարկեր: Նրան հաջորդում են «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը (5.48 մլրդ), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (4.7 մլրդ), «Ալեքս Հոլդինգ»‑ը (4.49 մլրդ), ՀԷՑ-ը (4.11 մլրդ), «Սի Փի Էյս Օիլ քորփորեյշն»‑ը (3.48մլրդ), Կապանի լեռնահարստացման կոմբինատը (3.05 մլրդ), Հայկական ատոմային էլեկտրակայանը (2.57 մլրդ), «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը (2.34 մլրդ): Առաջին տասնյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը՝ վճարած 2.33 մլրդ դրամ հարկերով:


2016թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը դարձյալ գլխավորում էր «Գազպրոմ Արմենիա»‑ն՝ վճարած 15.6 մլրդ դրամի հարկերով: Հաջորդում էին Արմենիա միջազգային օդանավակայանը, ՀԷՑ-ը, «Ֆլեշ»‑ը, «Արմենիա տելեֆոն կոմպանին», «Ալեքս Գրիգ»‑ը, Հայկական ատոմային էլեկտրակայանը, «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը, «Սի Փի Էյս Օիլ քորփորեյշն»‑ը, և տասնյակը եզրափակում էր «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը:


Ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 1.2 մլրդ դրամով ավելի հարկեր է վճարել: Անցած տարվա առաջին եռամսյակի 8-րդ հարկատու «Գրանդ Տոբակո»‑ն գրեթե կրկնապատկել է վճարած հարկերի գումարը: 2016թ. առաջին եռամսյակում 11-րդ հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2.7 մլրդ դրամով ավելացրել է իր հարկերը: 2016թ. հունվար-մարտին 6-րդ հորիզոնականում հանգրվանած «Ալեքս Գրիգ»‑ը, որ վերակազմավորվում է «Ալեքս Հոլդինգ»‑ի, այս պահին հանդիսանում է հանրապետության չորրորդ խոշոր հարկատուն, հայտնում է 1in.am-ը:


Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, չնայած, որ անցած տարվա համեմատությամբ վճարած հարկերը ավելացրել է 20 մլն դրամով, այդուհանդերձ հարկատուների ցուցակում նահանջել է: «Սի Փի Էյս Օիլ քորփորեյշն»‑ը 2016թ.-ի համեմատությամբ՝ գրեթե 1.2 մլրդ դրամով ավելացրել է իր վճարած հարկերը: 2016թ. առաջին եռամսյակում վճարած 569 մլն դրամի հարկերով 48-րդ հարկատու «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությունը 2016թ. ապրիլին գնվել է ռուսական «Պոլիմետալ» խմբի կողմից և վերանվանվելով «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի, այս տարվա առաջին եռամյսակում վճարել է ավելի քան 3 մլրդ դրամի հարկ: Հայկական ատոմային էլեկտրակայանը ավելի քան 600 մլն դրամով նվազեցրել է իր վճարած հարկերը: Անցած տարվա 16-րդ հարկատու «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը ավելի քան 800 մլն դրամով ավելացնելով վճարած հարկերը, հայտնվել է խոշոր հարկատուների առաջին տասնյակում: «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»‑ն էլ անցած տարի 1.85 մլրդ դրամով 14-րդ հարկատուն էր:


2016թ. խոշորների առաջին տասնյակը եզրափակող «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը ավելի քան 500 մլն դրամով նվազեցնելով վճարած հարկերը, հանգրվանել է 16-րդ հորիզոնականում: 2016թ.-ի առաջին եռամսյակում 3.62 մլրդ հարկ վճարած «Ֆլեշ» ընկերությունը ավելի քան 2 միլիարդով նվազեցնելով հարկերի ծավալները, հանգրվանել է հարկատուների երկրորդ տասնյակում:


Այս տարվա առաջին եռամսյակին հազար խոշոր հարկատուների առաջին տաս ամենախաշորները միասին վճարել են ավելի քան 50 մլրդ դրամի հարկեր: 2016թ.-ին` ավելի քան 45 մլրդ դրամի: 10 ամենախոշոր հարկատուներից 6-ն ունեն երևանյան գրանցում, երկուսը` Սյունիքի, մեկական Արմավիրի և Արարատի մարզերի: 2016թ. նույն ժամանակահատվածում 10 խոշոր հարկատուներից միայն ԱԷԿ-ն էր ոչ երևանյան գրանցման:


Սրանցից երեքը ծխախոտի արդյունաբերության ոլորտի ընկերություններ են, որոնցից մեկը` ներկրող, երկուսը` լեռնահանքային արդյունաբերության ոլորտի, մեկական` էներգիա արտադրող և բաշխող, մեկը վառելանյութ ներկրող, մեկը` գազ մատակարարող, և «Ալեքս Հոլդինգ»‑ն էլ բազմապրոֆիլ՝ հիմնականում ներկրող և առևտրային ցանցեր տնօրինող:

Մեկնարկել են ՀՀ-ԵՄ օդային ազատ փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար