26.04.2024
Ֆոտո՝ Reuters
prev Նախորդ նորություն

Երբ «Խոստումը» վեր է հանում քաղաքական լռությունն ու տկարությունը

Երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» գեղարվեստական ֆիլմը արդեն հասանելի է հայ հանդիսատեսին: Ընդ որում՝ հայերեն կրկնօրինակմամբ: 


«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել դեռ 2016-ի սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում: Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, կայացավ դրա երևանյան պրեմիերան, իսկ ապրիլի 21-ից ֆիլմը ցուցադրվում է ԱՄՆ 50 նահանգների ավելի քան 2100 կինոթատրոններում՝ աստղաշատ լոսանջելեսյան պրեմիերայից հետո: Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի համար ցեղասպանության թեման նոր չէ, նա հայտնի է «Ռուանդա հյուրանոց» ֆիլմով, որն աշխարհին մատնացույց արեց տութսիների ցեղասպանությունը, որը ռեժիսորին մեծ ճանաչում բերեց: Ի դեպ, չի բացառվում, որ «Խոստումը» ներառվի Ամերիկյան կինոակադեմիայի շորթ-լիսթում և գուցե նոր Օսկար բերի ֆիլմի հեղինակներին:

Ֆիլմի գլխավոր պատգամը՝ «Հիշել», «Այլևս երբեք», խոստումը՝ «Մենք վրեժխնդիր կլինենք վերապրելով»: 102 տարի անց էլ Թուրքիայի իշխանությունները ժխտում են անժխտելին, այն, ինչի մասին խոսում է աշխարհը, բայց լռում են որոշ պետությունների իշխանությունները՝ քաղաքական, տնտեսական շահերի տակ կքած: Անցած դարը հայ ազգը, սփռված ամբողջ աշխարհով մեկ, ապրել է, արարել ու անկախ պետականության տեր դարձել, ու էլի կսպասի, թե պետք է, մինչ թուրքը, որ ժպիտը դեմքին քշում էր մեզ դեպի անապատ սովամահ լինելու ու մորթում կանանց ու երեխաներին, առերեսվի իր պատմության հետ:




Աշխարհը տվել է այդ խոստումը և կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ օրերից մի օր պարտադրելով սուլթանական անցյալին վերադառնալու հայտ ներկայացրած Թուրքիայի իշխանություններին պատասխանատվություն ստանձնել Օսմանյան կայսրության իշխանության ոճրագործության համար՝ հանուն ապագայի: Եվ ոչ թե հայ ժողովրդի, քանզի մեր ապագայի տերը հենց մենք ենք, այլ հանուն սեփական ժողովրդի ապագայի՝ վերջապես ազատելով սերունդները այդ պատասխանատվության ծանր բեռից ու մեղքի զգացումից: Այսօր սա կարծես ավելի անհավանական է թվում և Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից գնալով ավելի է հեռվանում ու մշուշոտվում, քան դեռ 10 տարի առաջ, երբ Էրդողանը չէր ստանձնել երկրի ղեկը ու այդ նավը ուղղել դեպի նեոօսմանիզմի վերածնունդ: Սակայն հայ ժողովուրդը, որը Եղեռնի 100-րդ տարելիցին իր փոքր, բայց անկախ Հայաստանից աշխարհին ևս մեկ անգամ հորդորեց աչք չփակել պատմության այս ողբերգական էջի վրա, որը Հոլոքոստի սևագիրն էր ու թույլ տվեց շատ ոճրագործների օգտագործել թուրքական ձեռագիրը իրենց քաղաքական ստոր նպատակներին հասնելու համար, կսպասի ու կհասնի արդարության, քանզի մենք վերապրել ենք, ուստիև՝ վրեժխնդիր եղել:

Բայց սա չի նշանակում ամենևին, որ մենք պետք է սպասենք ու ոչինչ չանենք: Վերջին տարիներին Հայաստանի դիվանագիտությունը գրեթե բոլոր ուղղություններով քննադատվում է, այդ թվում` Հայոց Ցեղասպանության միջազգային գործընթացի կոնտեքստում: Թվում է, ֆիլմի պրեմիերան ավելի շատ արվեստի բնագավառինն է, սակայն ոչ այն դեպքում, երբ խոսքը նման կնճռոտ խնդրի մասին է: Եվ իրավացի է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, որը կարևորելով լոսանջելեսյան պրեմիերան, որն աշխարհի էկրաններ ու էջեր կարող էր հասցնել ու հասցրեց ֆիլմը, Հայոց ցեղասպանությունը, Քըրք Քրքորյանին, հայ ժողովրդին, պրեմիերային մասնակցող և միջոցառումը բարձրացնող աստղերին՝ Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին, Շերին ու մյուսներին, հարց է հնչեցնում՝ իսկ ո՞ւր էր Հայոց ցեղասպանության պահանջատեր պետական միավորումը՝ պետությունը, ո՞ւր էր համայն հայության հայրենիքը՝ Հայաստանը, ինչպես էր այն ներկայացված, ինչպե՞ս այդ ամենը կապվեց մեր երկրի հետ, որ հետո առաջ տանող լինի։




«Պատասխանը՝ ոչ մի կերպ։ Մենք պետական ամենաբարձր մակարդակներով կարող ենք ներկա լինել որտեղ ասես, իսկ համաշխարհային ընդգրկում ունեցող և մեր ազգի ցավն ու պահանջատիրությունը նոր մակարդակ բարձրացնող միջոցառմանը պարզապես չլինենք։ 100-երորդ տարելիցին միջազգային ընդգրկում ունեցող բոլոր միջոցառումների սիրտը Հայաստանն էր, 102-րդին՝ էլի մնաց սփյուռքի վրա։ Ափսոս։ Վստահ եմ Հայաստանում կլինի պրեմիերան, ամբողջ իշխանական վերնախավը կգնա դիտման և տեղական էկրանները կտարածեն դա Տաշիրից մինչև Մեղրի։ Մենք ենք, մեր սարերը, իսկ Մեծ աշխարհը թող սպասի»,- հայտարարել է նա:

Այդպես էլ եղավ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնական այրեր նախօրեին Երևանում ներկա գտնվեցին «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությանը... իսկ Քարդաշյան քույրերը, Շերը, Սերժ Թանկյանը, ողջ Սփյուռքը, հոլիվուդյան աստղերն ու օսկարակիր ռեժիսորները, որոնք այս օրերին համաշխարհային մամուլի առաջին էջերից չեն իջնում հայ ժողովրդի պատմության ամենադառը էջը չուրանալու խոստումներով, նրանք բոլորովին այլ իրականությունից են:

Լիա Խոջոյան

Թուրքական լոլիկները չմարսած՝ շուկայում հայտնվեցին ադրբեջանական խնձորները. Ո՞վ է մեղավոր
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online