29.03.2024
Ֆոտո՝ Sputnik
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Milliyet. Դինքի սպանության գործով 52 հոգու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Ֆոտո՝ AFP
Ֆոտո՝ AFP

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր մեղադրական զեկույցում մեղադրանք է առաջադրվել 52 հոգու նկատմամբ։


Ինչպես հայտնում է news.am-y, թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի սպանության գործը հետաքննող հանրապետական դատախազ Գյոքալփ Քյոքչուի կողմից կազմված մեղադրական զեկույցում որպես մեղադրյալներ հայտնվել են Ֆեթուլլահ Գյուլենը, «Էրգենեկոնի» հայտնի դատախազ Զեքերիա Օզը, փակված Zaman պարբերականի նախկին խմբագիր Էքրեմ Դումանլըն, բանակից հեռացված գեներալ Համզա Ջելեփօղլուն, Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին հրամանատար Ալի Օզը, Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության նախկին պետ Մեթին Յըլդըզը եւ այլք։


Մեղադրական զեկույցում որպես բողոքող կողմ հանդես են գալիս Դինքի ընտանիքի անդամները՝ Արատ Դինքը, Դելալ Դինքը, Խոսրով Դինքը, Ռաքել Դինքը եւ Սերա Դինքը։


Միևնույն ժամանակ tert.am-ը հիշեցնում է, որ Դինքի սպանության գործով մեղադրյալների աթոռին հայտնված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված են նաև հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեղադրանքով դատական գործեր:


Դինքի սպանության հետ նրանց անմիջական կապի մասին փաստող տեսանյութերն ի հայտ եկան հենց հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցների դեմ պետության կողմից սկսված լայնածավալ որսի ընթացքում:


Սեպտեմբերին համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Դինքի սպանության օրը երևում է, թե ինչպես է մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյութում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին:


Ավելի ուշ համացանցում տարածվել է ևս մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է թուրքական ոստիկանության պաշտոնյաներից մեկը բանտում ողջագուրվում և լուսանկարվում Սամասթի հետ:

Ֆոտո՝ gazetesujin.com
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար