28.03.2024
Մամուլ. Ազգային Ժողով չի ընտրվել, ընտրությունը կատարելու է Սերժ Սարգսյանը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

2017-ին ակնկալվում է արտահանման 200 մլն դոլարի աճ

2017 թվականի առաջին եռամսյակում երկրում արձանագրվել են տնտեսական հուսադրող ցուցանիշներ, մասնավորապես, տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,6 տոկոս, արդյունաբերական արտադրանքինը՝ 16,1, արտահանմանը՝ 16,5, զբոսաշրջային այցելություններինը՝ 18,2 տոկոս և այլն: Ունենք արտահանումն էապես ավելացնելու ներուժ, որը լինելու է տնտեսական աճ ապահովելու հիմնական շարժիչ ուժը: Այս մասին զեկուցվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քննարկման ժամանակ:


Արտահանման աճի հիմնական ճյուղերն են՝ խտանյութերի և մետաղների, խմիչքների, ծխախոտի, ադամանդագործության, ոսկեգործության, թեթև արդյունաբերության և դեղագործության ոլորտները: Նպատակն է՝ ՀՀ-ում առաջիկա հինգ տարվա ընթացքում հասնել առևտրային հաշվեկշռի դրական մնացորդի: Գերատեսչության պատասխանատուները 2017 թվականի համար իրատեսական են համարում ապահովել արտահանման 200 մլն դոլարի աճ, իսկ 2018-ին՝ 2017-ի համեմատ, ըստ կանխատեսումների, աճը կկազմի 450 մլն դոլար: Արտահանման լոգիստիկ ծառայությունների մասով ևս ընկերությունները սկսել են ցուցաբերել մեծ ակտիվություն: Դրանց թիվը հասել է 4-ի:


Միաժամանակ, ընդգծվել է, որ Հայաստանի համար արտահանման ծավալներն ավելացնելու հիմնական շուկաներն են՝ ԵԱՏՄ երկրները, այնուհետև, ԵՄ պետությունները, ԱՄԷ-ն, Իրանը, Թուրքմենստանը, Չինաստանը և այլն: Մասնավորապես, ակնկալվում է առաջիկա երեք տարիների ընթացքում ԵԱՏՄ շուկա արտահանման ծավալն ավելացնել 400 մլն, ԵՄ շուկա՝ 100 մլն դոլարով:

«Ասում եք մինչև 2022 թվականն արտահանումը պետք է գերազանցի ներմուծմանը, շատ լավ պնդում եք անում: Դրա տակից դուրս գալո՞ւ ենք, ու գիտե՞ք արտահանման համար որ արտադրանքն ենք ավելացնելու, ներմուծումից ինչն ենք պակասեցնելու»,- հետաքրքրվել է վարչապետ Կարապետյանը և ստացել դրական պատասխան:

Նշվել է, որ տարեկան արտահանման աճը պետք է կազմի ոչ պակաս, քան 20 տոկոսը, իսկ 2017-2018 թվականներին ակնկալվում է, որ թվարկված ճյուղերում կստեղծվի 15 հազար նոր աշխատատեղ՝ մեծ մասը թեթև արդյունաբերության ոլորտում:

«Մեր հիմնական նպատակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բավարարված լինի իր ազատություններով, անվտանգությամբ, պաշտպանվածությամբ, սոցիալական ու կենցաղային վիճակով: Դրա համար պետք է աշխատատեղ ստեղծել, օրենք և այլն: Աշխատատեղերի վրա ամենամեծ ազդեցությունն ունի արտահանումը, բայց երբ ասում ենք զբաղվածություն, աշխատատեղ, պետք է հասկանանք ողջ ծավալը, դասակարգենք, թե արտահանումն ի՞նչ ազդեցություն է ունենալու, ներմուծման փոխարինումը՝ ինչ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Տեղեկացվել է, որ օրինակ թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումների ու նոր ձեռնարկությունների բացման հետ կապված արդեն իսկ կան հստակ կանխատեսումներ ու համապատասխան ժամկետներ: Ակնկալվում է, որ 2018-ին ոլորտի արտահանումը կգերազանցի 56 մլն դոլարը, այն պարագայում, երբ 2016-ին ակնկալվում էր ընդամենը 12 մլն դոլարի արտահանում: Ընդգծվել է, որ ունենք թեթև արդյունաբերության արագ զարգացման հիմք և հնարավորություն:
Միաժամանակ նշվել է, որ արտահանողների թվի ու արտահանման ծավալների ավելացման պարագայում պարբերաբար բարձրացվում է շրջանառու միջոցների՝ սահմանին վճարվող ԱԱՀ-ի հետ վերադարձի ու արտահանողների համար հատուկ ռեժիմներ կիրառելու հարցը: Արձագանքելով խնդրին՝ վարչապետը նշել է. «Մենք պատրաստ ենք դրան, դրանից չենք խուսափում, և ցանկանում ենք այնպես անել, որպեսզի ՊԵԿ-ի բարեփոխումներով գանք դրան: Վստահ եմ, որ մեզ մոտ կստացվի»:

Այնուհետև ներկայացվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերն ու քայլերը: Նշվել է, որ Համաշխարհային բանկի Doing Business 2017 («Գործարարություն 2017») զեկույցում ընդգրկված 190 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը: Մեր երկիրը լավագույն 3-րդն է ԱՊՀ երկրների շարքում և 2-րդն է տարածաշրջանում: ՀՀ կառավարության ծրագրով 2017-ին նախատեսվում են 43 միջոցառումներ, որոնցից 16-ն ուղղակի ազդեցություն ունեն գնահատվող ցուցանիշների վրա:

Վարչապետը հետաքրքրվել է նաև, թե նախարարությանը տարբեր հարցերով որքան պոտենցիալ ներդրող է դիմել: Ի պատասխան զեկուցվել է, որ տարեսկզբից մինչ օրս դիմել է 224 պոտենցիալ ներդրող: Հինգ ներդրողից յուրաքանչյուր մեկի գործունեությունը եղել է տրամաբանական ու ստացել շարունակություն:

Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև ներմուծման փոխարինման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այժմ տարբեր գերատեսչությունների հետ գնահատվում են հնարավորություններն ու ծավալները:


 

Գյումրիում ՌԴ զինծառայողի սպանության մեջ կասկածվողը հոգեկան խնդիրներ ունի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար