18.04.2024
Օդապարիկներով, հեծանվաերթով և ավանդույթները պահպանելով. Նախընտրականը մեկնարկեց
prev Նախորդ նորություն

С-400 համակարգերը «ճանապարհվո՞ւմ» են Թուրքիա. գործարք, որ կարող է «ճեղքել» ՆԱՏՕ-ի երկինքը

Ֆոտո՝ Reuters
Ֆոտո՝ Reuters

Թուրքիայի պաշտոնական շրջանակներից ամիսներ առաջ հնչող ռուսական արտադրության С-400 զենթիահրթիռային ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու մասին հայտարարությունները կարծես «միս ու արյուն» են դառնում: ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի պաշտապնության նախարար Ֆիքրի Ըշըքն ապրիլի 21-ին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ С-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում և Հյուսիսատլանտյան դաշինքի գործընեկրները պետք է ըմբռնումով մոտենան այս հանգամանքն:


«Ռուսաստանի հետ С-400 ՀՕՊ համակարգեր ձեռբ բերելու մասով բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ: ՆԱՏՕ-ն պետք է ըմբռնումով մոտենա այս հանգամանքին: Հայտնի է, որ Թուրքիան այդ համակարգերի կարիքն ունի: Միևնույն ժամանակ դաշինքի անդամ երկրները մեզ չեն ներկայացրել տնտեսապես ավելի շահավետ տարբերակ և չեն ցանկանում մեզ հետ կիսվել տեխնոլոգիաներով: Մենք հասկանում ենք, որ չենք կարող ինտեգրել С-400 համակարգերը ՆԱՏՕ-ի ՀՕՊ ընդհանուր համակարգի հետ, սակայն դաշինքն էլ նման պահանջ չի դնում», - նշել է Թուրքիայի պաշտապնության նախարարը:


Տրամադրել զենք եւ ազդել


Հատկանշական է, որ այս գործարքը, բացի զուտ ռազմական բաղադրիչից, ունի նաեւ շատ ընդարձակ քաղաքական ու աշխարհաքաղաքական շահերի բախման շերտ: Մի կողմից կարող է հարց ծագել՝ ո՞րն է Ռուսաստանի տրամաբանությունը՝ ուժեղացնել Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում սեփական ամենահավանական հակառակորդի կամ մրցակցի՝ Թուրքիայի ռազմական ներուժը, ում հետ սիրիական համակարտության ֆոնին դեռ մեկ տարի առաջ գրեթե պատերազմի շեմին էր գտնվում: Ու դեռ հարց է, թե ինչպես իրեն կպահի Թուրքիան Ռուսաստանի հանդեպ նույն տարածաշրջաններում ապագայում: Այս համակարգերի հզորությունը պետք չէ թերագնահատել: Պատկերավոր ասած՝ C-400 համակարգերը ՀՕՊ ոլորտում այն են, ինչ հրթիռային հարձակողական սպառազինությունների շարքում՝ «Իսկանդերները»:


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան


Այնուամենայնիվ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերի համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որն, ըստ փորձագետների, հնարավոր է դարձնում այս գործարքի իրականացումը: Այս առումով բավականին հետաքրքրական է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքը: «Թուրքիան շահագրգռված է այս համակարգերի ձեռքբերմամբ, քանի որ մինչեւ օրս, գտնվելով ՆԱՏՕ-ի հովանու տակ, մեծ ուշադրություն չի դարձրել իր հակաօդային պաշտպանությանը: Տարածաշրջանում Թուրքիայի ՀՕՊ համակարգն ամենաթույլերից է: Այնտեղ տեղակայված են ամերիկյան «Փեթրիոթ» համակարգերը, սակայն դրանք այն էֆեկտիվությամբ չեն աշխատում եւ չեն ծածկում Թուրքիայի ողջ տարածքը»,- նշում է նա:


Մյուս կողմից, սա նաեւ Թուրքիայի վրա ազդեցության հնարավորություն է եւ կոմերցիոն շահ: Ցանկացած սպառազինության, հատկապես մեծ համակարգերի վաճառքը ենթադրում է կադրերի պատրաստում եւ պահեստամասերի մշտական առաքում: Այսինքն՝ ՀՕՊ համակարգերի մասով Թուրքիան որոշակի առումով կարող է հայտնվել Ռուսաստանի ազդեցության դաշտում: Մյուս կողմից՝ խոսքը տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող գործարքների մասին է, որը Ռուսաստանի համար սպառազինությունների առեւտրի նոր շուկա է եւ եկամուտների աղբյուր, ինչը ծանր պայմաններում հայտնված ՌԴ տնտեսությանը օդի ու ջրի նման է պետք:


Իսկ եթե Ռուսաստանը մտնում է սպառազինությունների ՆԱՏՕ-ի շուկայի թեկուզ ծայրամաս, ապա դա հանգեցնում է այդ բլոկի տեխնոլոգիապես ամենազարգացած հատվածի՝ ԱՄՆ-ի եւ Եվրամիության որոշ երկրների սպառազինությունների առեւտրից ստացվող եկամուտների կրճատման: Մյուս կողմից Ռուսաստանը ճեղքում է նաեւ իր նկատմամբ կիրառված պատժամիջոցները հենց ՆԱՏՕ-ի անդամ պետության միջոցով:


Բացի այդ, նման գործարքը պետք է դիտարկել Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ու Թուրքիայի շահերի ընդհանուր համակարգի համատեքստում: Իսկ դա առաջին հերթին Սիրիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններն են: Չի բացառվում, որ Ռուսաստանը համաձայնել է ճանաչել Թուրքիայի իրավունքները քրդերի հարցում, իսկ Թուրքիան չի խառնվելու Սիրիայի մնացած հատվածի գործերին: Մյուս կողմից, Թուրքիան չի խառնվելու ԼՂ հակամարտությանը գոնե Ադրբեջանին մշտական սադրանքների հրահրելու տեսքով:


ՆԱՏՕ-ն չի կարող ստիպել Անկարային հրաժարվել


Ինչեւէ, ինչպես էլ կարելի էր պատկերացնել, ՆԱՏՕ-ն բավական զգայուն է վերաբերվում Ռուսաստանի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարին: Հատկապես, խոսքը Թուրքիայի՝ Ռուսաստանից С-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետեւանքների մասին է: Հարցի վերաբերյալ հետաքրքիր մեկնաբանություն է տվել ՆԱՏՕ-ի հարավկովկասյան կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահուն: Նա նշում է, որ այդ գործարքը, իհարկե, չի հարուցի ՆԱՏՕ անդամ պետությունների հրճվանքը, սակայն նա ընդունում է, որ դաշինքը չի կարող ստիպել Անկարային հետ կանգնել այդ քայլից:


ՆԱՏՕ-ի հարավկովկասյան կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահու


«Տակտիկական եւ օպերացիոն մակարդակում ՆԱՏՕ-ում կան ստանդարտներ, սակայն ոչ բոլոր պետություններն են դրանց ամբողջ ծավալով հետեւում: Դրանք պարտադիր չեն բոլոր անդամների համար նաեւ զենքերի մասով: Ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանությանը, ապա ՆԱՏՕ-ն ունի ինտեգրված համակարգ, որի մաս է կազմում նաեւ Թուրքիան, ուստի ՀՕՊ համակարգերի ձեռք բերման հարցում կարեւոր է ՆԱՏՕ-ի մյուս անդամների կարծիքը»,- պարզաբանեց Լահուն: Լահուի խոսքերից պարզ դարձավ, որ Թուրքիան «լավ օրից չէ», որ փորձում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր ձեռք բերել: Արեւմտյանն ուղղակի թանկ է: Դրանց հիմնական արտադրողն Արեւմուտքի տեխնոլոգիապես զարգացած մասն է, ուստի գներն էլ «եվրոպական» են կամ «ամերիկյան»:


«Թուրքիան ժամանակին փորձում էր այս խնդիրը լուծել չինական համակարգերի միջոցով, քանի որ դրանք էժան են: Սակայն դաշնակիցները զգուշացրեցին, որ դրանք չեն կարող միացվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի կառավարման միասնական կիբեր եւ էլեկտրոնային համակարգին: Մտահոգություն կար, որ այս կերպ Չինաստանը կարող է որոշակի ծրագրեր ներբեռնել մեր համակարգ եւ տեղեկություններ կորզել այնտեղից: Արդյունքում Թուրքիան ձեռք չբերեց այդ համակարգերը: Նույն խնդիրն է առաջանալու Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու պարագայում, ուստի հավանաբար նույն պատճառաբանությամբ Թուրքիային թույլ չեն տա միանալ ՆԱՏՕ-ի կառավարման միասնական կիբեր եւ էլեկտրոնային համակարգին»,- եզրափակեց նա:


Բլեֆ և տակտիկական խաղ Արևմուտքի հե՞տ


Թուրքիայի փորձագիտական շրջանակներն ամեն դեպքում հակված են կարծել, որ С-400 համակագեր ձեռք բերելու մասին հայտարարությունները «բլեֆ են» և միայն Անկարայի տակտիական խաղն արեւմտյան դաշնակիցների հետ հարաբերություններում: Այս կարծիքն է կիսում Քադիր Հաս համալսարանի ռեկտոր (Ստամբուլ), հայտնի թուրք փորձագետ Մուստաֆա Այդինը:


Քադիր Հաս համալսարանի ռեկտոր (Ստամբուլ), հայտնի թուրք փորձագետ Մուստաֆա Այդին


«Մենք եւս Թուրքիայում նույն բաներն ենք լսել եւ հավելյալ տեղեկատվություն չունենք: Սակայն կարծում եմ, որ դա շատ դժվար է, քանի որ դրանք համատեղելի չեն ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ: Կարծում եմ, դրանք արեւմտյան դաշնակիցների հետ հարաբերություններում Թուրքիայի բանակցային մարտավարական խնդիրներն են: Սա ավելի շատ քաղաքական խաղ է, քան իրականություն: Ամեն դեպքում չեմ կարծում, որ Թուրքիան իսկապես կգնի նշված ռուսական սպառազինությունների տեսակները, որովհետեւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները այլ կերպ կարող են զարգանալ: Դա կհանգեցնի տարբեր ռազմական դիրքավորումների», - ըդգծում է Այդինը:


Ամեն դեպքում, փորձագետների կարծիքով, Թուրքիային նման համակարգերի վաճառքի հավանականությունը մեծացնում է նաեւ այն հանգամանքը, որ այժմ Ռուսաստանում մշակվում է նոր սերնդի ՀՕՊ C-500 համակարգեր, որում ինտեգրված են հակահրթիռային պաշտպանության տարրեր: Կարելի է ենթադրել, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը Թուրքիային կտրամադրի C-400 համակարգերը, որը ՌԴ-ի համար այս պահին ռազմաքաղաքական եղանակներով աշխարհաքաղաքական խնդիրների լուծման հնարավորություն է:


Պատրաստեց Արշալույս Մղդեսյանը

Երբ «Խոստումը» վեր է հանում քաղաքական լռությունն ու տկարությունը
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel