ՄԻՊ-ը խստորեն քննադատել է հուլիսյան ճգնաժամի ժամանակ ոստիկանության գործողություններին

281
Ֆոտո՝ Photolure
Ֆոտո՝ Photolure

2016թ.-ին հուլիսյան իրադարձությունների ժամանակ, երբ Երևանում իրականացվում էին բողոքի ցույցեր ի պաշտպանություն ոստիկանության ՊՊԾ գունդը գրավված «Սասնա ծռեր» զինված խմբի, ոստիկանները մասսայական բողոքի ցույցերի ժամանակ կոպտագույնս խախտվել են մարդու իրավունքները:


Այս մասին ներկայացնելով 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը՝ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:


Պաշտապնի զեկքույցում խիստ գնահատականներ են պարունակվում ոստիկանության նկատմամբ, քանի որ, ինչպես նշում է նա, ոստիկանների կողմից կոպտագույնս խախտվել են մարդու իրավունքները: «Զեկույցում անդրադարձել ենք իրադարձությունների առաջին օրվանից սկսած ոստիկանների թույլ տված խախտումներին, ապօրինի բերման ենթարկելու դեպքերին, ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելու վերաբերյալ բողոքներին, խաղաղ երթի խոչընդոտմանը, հատուկ միջոցների կիրառմանը նաև Սարի թաղի բնակելի տների մոտ, լրագրողների գործունեության խոչընդոտման դեպքերին», - նշեց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ մարդիկ բերման էին ենթարկվում՝ առանց որևէ պարզաբանման։


Նա անընդունելի համարեց բերման ենթարկելու այդ եղանակը, որովհետև ոչինչ չէր վկայում այն մասին, որ խաղաղ չէր հավաքը: «Այո, հավաքն ինքնաբուխ էր և բխում էր շտապ հավաքի չափանիշներից: Ոստիկանությունը պատահականության սկզբունքով էր մարդկանց բերման ենթարկում, և զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանը կոշտ գնահատականներ է տվել»,- ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ այս գործելակերպը նպաստել է լարվածության աճին, ինչպես նաև նրան, որ բախումներ տեղի ունենան: «Ոստիկանները շարունակում էին օրենքի տեսանկյունից անթույլատրելի վերաբերմունքը, իսկ քաղաքապետարանը չէր արգելել հավաք այդ վայրում»,- ասաց նա:


Ըստ ՄԻ պաշտպանի՝ հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծին ստացվել է 200-ից ավելի հաղորդում ազատությունից զրկելու 335 դեպքի վերաբերյալ: Ոստիկանության բաժիններ այցերի հիման վրա կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ նշված օրերին ոստիկանության ստորաբաժանումներ է բերման ենթարկվել 500-ից ավելի անձ: Պաշտպանը հայտարարեց, որ 179 բողոք է հասցեագրվել իրենց՝ փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին խոչընդոտելու վերաբերյալ, հայտնում է tert.am-ը:


«Զեկույցում թեև հարցադրվում է, թե ինչու երթի ընթացքը չի հայտարարվել, թե ինչու թեքվեցին դեպքի Սարի թաղ, բայց չի քննարկվում խաղաղ երթի նպատակի, ցուցարարների նպատակի հարցը։ Խնդրահարույց էր երթը Սարի թաղ ուղեկցելը, բայց լարվածությունը մեծ էր»,- ասաց նա՝ իր կողմից ավելի վաղ արված հայտարարությունը կոնտեքստից դուրս որակելով, թե երթը խաղաղ բնույթ չի կրել։


Արման Թաթոյանն առանձնացրեց լրագրողների դեմ բռնության դեպքերը և շեշտեց, որ նրանք թիրախային խմբում են. «Բռնությունները եղել են քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից, բայց ոստիկանների ներկայությամբ, և զեկույցում պատասխանատվության հարց է բարձրացվում»,-ասաց նա:


Պաշտպանն ամփոփեց եզրակացությունը, ըստ որի, աննախադեպ շփոթված վիճակում է եղել ոստիկանությունը: «Տեղի է ունեցել հարձակում ոստիկանության ՊՊԾ գնդի վրա, վտանգավոր վիճակ։ Ոստիկանությունը մի կողմից պարտավոր էր հասարակական կարգը պահպանել, մյուս կողմից՝ ոստիկանության ծառայողներն այդ իրադարձության ընթացքում չէին տիրապետում պահանջներին»,- ասաց նա և նշեց, որ լարվածությունը որևէ կերպ չի արդարացնում ոստիկանության թույլ տված խախտումները։ «Եթե պատասխանատվության ենթարկված մարդիկ չլինեն, հետագայում էլ կլինեն նման խախտումներ»,-ասաց նա:


Հարցին՝ այս դեպքում համարժե՞ք է ցուցարարների նկատմամբ քրեական գործերի հարուցումը, իսկ ոստիկանության նկատմամբ՝ ոչ, Արման Թաթոյանը պատասխանեց. «Պետք է իրավիճակը նայել, ես պաշտպան եմ, չեմ կարող ընդհանուր գնահատական տալ, միջամտել գործի քննությանը»:

Տպել

Թեմայի այլ նորություններ