29.03.2024
Յուրի Խաչատուրովի նշանակումը ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր ունի. ՊՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Դեսպան. Լեհ գործարարները շահագրգռված են հայկական շուկա մուտք գործելու հարցում

Հայաստանն ունի բազմաթիվ ներդրումային նախաձեռնություններ, որոնք կհետաքրքրեն Լեհաստանին և ակնկալում է աջակցություն՝ դրանք լեհ գործարարներին ներկայացնելու հարցում: Այս մասին Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկիի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:


«Համոզված եմ, տնտեսական կապերն ակտիվացնելու և զարգացնելու համար ունենք մեծ ներուժ»,- նշել է վարչապետը: 


Կարեն Կարապետյանը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես, տնտեսության բնագավառում: Նա ընդգծել է Հայաստանում լեհական ընկերությունների գործունեության հաջող օրինակներ և անհրաժեշտ համարել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների էլ ավելի ակտիվացումը, ինչպես նաև գործարար համաժողովների անցկացումը:


Իր հերթին Լեհաստանի դեսպանը ևս կարևորել է երկու երկրների գործարարների համագործակցությունը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և վստահեցրել, որ այդ ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քայլեր: Եժի Նովակովսկիի խոսքով, բազմաթիվ լեհ գործարարներ շահագրգռված են հայկական շուկա մուտք գործելու հարցում և պատրաստ ներգրավվել վերականգնվող էներգետիկայի, շինարարության, տրանսպորտի ու այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրերում:

Հայ-լեհական կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև Վարշավա-Երևան ավիաչվերթերի վերագործարկման փաստը:  

Վայոց ձորի զորամասում 21-ամյա զինծառայող է մահացել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար