29.03.2024
Արցախի դեմ Ադրբեջանի զինանոցում կավելանա էլեկտրամագնիսական զենք
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Լավրովը դատապարտել է Սիրիայում ռեժիմը փոխելու գաղափարը

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացրած նախագծի արգելափակումը Սիրիայի Իդլիբ նահանգի միջադեպի և թունավոր նյութերի օգտագործման համար Դամասկոսին մեղադրելու մասին նման է Սիրիայում ռեժիմը փոխելու գաղափարով զբաղվելուն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Աստանայում նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Կարծում եմ, որ սա չափազանց լուրջ իրավիճակ է, որովհետեւ արդեն հիմա ակնհայտ է, որ կեղծ տեղեկությունը, թե քիմիական զենքն օգտագործվել է Սիրիայի կառավարության կողմից, կիրառվում է 2254 բանաձեւի կատարումից խուսափելու համար, որով քաղաքական կարգավորում է նախատեսվում սիրիական բոլոր կողմերի մասնակցությամբ, եւ զբաղվելու ռեժիմի փոփոխության վաղուց հասունացվող գաղափարով»,- նշել է նա: Լավրովը համոզված է, որ դա չի կարելի թույլ տալ:

Ապրիլի 20-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ձայների մեծամասնությամբ մերժվել է Ռուսաստանի եւ Իրանի թարմացված առաջարկը՝ Սիրիայի Հան-Շեյհուն քաղաքում տեղի ունեցած միջադեպի քննության մասին: Կազմակերպության 6 անդամներ քվեարկել են նախագծի օգտին, 21-ը՝ դեմ, 13-ը ձեռնպահ է մնացել:

Բոլոր որոշումները իր տարածքով տրանզիտի վերաբերյալ պետք է կայացնի Վրաստանը. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար