Tagesanzeiger․ Թրամփը երկար չի մնա նախագահի պաշտոնում

197

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ կհայտարարեն, կանխատեսում է ամերիկացի պատմաբան, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր ու The Case for Impeachment գրքի հեղինակ Ալլան Լիխթմանը, որը ժամանակին կանխատեսել էր ընտրություններին Թրամփի հաղթանակը, գրում է շվեյցարական Tagesanzeiger թերթը։

Թրամփի համար ամենամեծ վտանգը, պատմաբանի կարծիքով, հենց ինքն է, քանի որ «նախագահի պաշտոնում գտնվելու ընդամենը 100 օրում նա հասցրել է զայրացնել ավելի շատ խորհրդականների, կառավարության անդամների, գործարարների ու խորհրդարանականների, քան նրա նախորդներից որեւէ մեկը».


«Բացի դրանից, Թրամփն ամեն օր փոխում է իր տեսակետները։ Նա շատ հարցերից գլուխ չի հանում ու միաժամանակ չի դիմանում քննադատությանը։ Վիճում է, ստում ու երեսպաշտություն անում։ Նա վարում է խորհրդանշական քաղաքականություն, որը լայն ռեզոնանս է առաջացնում, բայց քիչ արդյունավետ է,- համարում է Լիխթմանը,- Այսինքն Դոնալդ Թրամփը նախագահ է, որը քիչ ժամանակում ձեռք է բերել առավելագույն հնարավոր խոցելի տեղեր»։

Լիխթմանի վերլուծությունը, ըստ պարբերականի, ծանրակշիռ է ոչ միայն որովհետեւ նա կանխատեսել էր նաեւ Թրամփի հաղթանակի բոլոր մանրամասները,այլև որովհետև դեռ 1981-ին, նա , հակառակ բոլոր մյուս կանխատեսումներին, կանխատեսել էր Ռոնալդ Ռեյգանի հաղթանակը Ջիմի Քարթերի նկատմամբ ու դրան հաջորդած բոլոր ընտրությունների արդյունքները։

Պրոֆեսորի խոսքով, հիմա Թրամփի համար իրավիճակը այնքան անկայուն է, որ ըստ հերթական կանխատեսման՝ «Դոնալդ Թրամփը ստիպված կլինի լքել Սպիտակ տունը դեռ մինչեւ իր առաջին նախագահական ժամկետի ավարտը»։

Լիխթմանը ներկայացնում է ութ փաստարկ Թրամփի հրաժարականի օգտին. դրանք են շահերի բախումը քաղաքական պաշտոնի ու բիզնեսի միջեւ, նրա նախընտրական կապերը Ռուսաստանի հետ ու մի քանի իրավական վեճեր։ Բայց իմփիչմենթի համար ամենահավանական հիմնավորումը, ըստ Լիխթմանի, Թրամփի հնարավոր կապն է Ռուսատանի հետ։ Ամենայուրահատուկն կանխատեսումն այն է, ըստ որի Թրամփին իմփիչմենթ կհայտարարեն մարդկության դեմ հանցագործության կապակցությամբ, խոսքը գլոբալ տաքացման սպառնալիքը չընդունելու մասին է, հայտնում է թղթակիցը։

Ով գիտի, գուցե Ալան Լիխթմանը իր կարիերայի ընթացքում առաջին սխալ կանխատեսումն է արել։

Տպել

Թեմայի այլ նորություններ