Զեկույց. ՀՀ-ում հաճախ ՀԿ-ներ վերածվում են քաղաքական գործիքի արտերկրյա ուժերի ձեռքին

Ֆոտո՝ Վիկտոր Հուսեյնով
Ֆոտո՝ Վիկտոր Հուսեյնով

Հայաստանի հասարակական-քաղաքական կայնքում հաճախ ՀԿ-ները վերածվում են քաղաքական գործիքի արտերկրյա պատվիրատուների ձեռքին, որոնք փորձում են ազդել երկրի ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում՝ ընտրական գործընթացների:


Այս մասին հայտարարեցին ապրիլի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեցին “Միջազգային հումանիտար զարգացման” հասարակակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը և փոխնախագահ Ծովինար Կոստանյանը: Ասուլիսի ընթացքում ՄՀԶՀԿ-ի ներկայացուցչների ներկայացրեցին զեկույց “Հայաստանյան հասարակական կազմակերպությունները և արտաքին ազդեցության գործոնը. Ճշմարտություն` "Իրազեկ քաղաքացիների միավորման" և այլ հասարակական ուժերի մասին” թեմահով: 


ՄՀԶՀԿ նախագահ Արման Ղուկասյանի խոսքով, հաճախ ՀԿ-ները վերածվում են քաղաքական գործիքի արտերկրյա պատվիրատուների ձեռքին, որոնք փորձում են ազդել երկրի ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում՝ ընտրական գործընթացների:


“2016 թ. «NED»`Ժողովրդավարության սատարման ազգային հիմնադրամի կողմից "Իրազեկ Քաղաքացիների Միավորում" հկ-ին հատկացվել է 57 000 դոլար՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մասնակցության բացասական հետևանքների տեսանկյունից հետազոտությունների անցկացման համար: Փաստորեն, նրանց թիրախն առաջին հերթին եղել է ԵԱՏՄ-ն ու ՀՀ իշխանությունները: Կարծում ենք, որ եթե կազմակերպությունը դրամաշնորհի շրջանակում է մի բան անում, թող ազգի նվիրյալ չներկայանա”- ասաց նա:


ՄՀԶՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը նշեց, որ 2016 թվականին ժողովրդավարությանը սատարող «NED» ազգային հիմնադրամը ֆինանսավորել է Հայաստանի 22 հասարակական կազմակերպությունների:


“Գրանտների ընդհանուր գումարը կազմել է 1 241 714 դոլար: Հայկական հասարակական կազմակերպություններին տրամադրված գրանտների մասշտաբների և բովանդակության վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ արտերկրյա հիմնադրամները քաղաքականացնում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը՝ մղելով նրանց դեպի հակաօրինական դաշտ: Հաճախ այդ կազմակերպությունների կողմից բացեիբաց ապատեղեկատվություն է տարածվում տարբեր քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ,” - ասաց նա:


Բանախոսները նաև նշեցին, որ հարկավոր է վերանայել Հայաստանում հասարակական կազմակերպությունների գործունեության ձևաչափը և փոփոխություններ կատարել հասարակական կազմակերպությունների մասին օրենքում՝ բացառելով նրանց անօրինական միջամտությունը ներքաղաքական գործընթացներին: Նրանք պատրաստվում են դիմել նոր գումարման Ազգային Ժողովին և Կառավարությանը իրենց առաջարկներով:

Տպել

Թեմայի այլ նորություններ