29.03.2024
Նորակոչիկները հնարավոր է ծառայեն 3 տարի՝ 5 մլն դրամի դիմաց
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Լոշմանովին հանձնել են 102-րդ ռազմաբազային. նա զվարճացել է գիշերային ակումբում

VERELQ-ն արդեն տեղեկացրել է, որ ապրիլի 19-ին, ժամը 22:50-ին, Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի Կ.Հալաբյան փողոցի թիվ 4/1 հասցեից հայտնաբերվել է անհետացած ռուս պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը: Նրան տեղափոխել էին Շիրակի մարզի քննչական վարչություն:

Այժմ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Armtimes.com-ին հասած տեղեկություններով, ապրիլի 16-ին Դմիտրի Լոշմանովը ստացել է աշխատավարձ և ընկերների հետ զվարճանալու նպատակով գնացել է Գյումրու «Լաքի» գիշերային ակումբ, որտեղ ծանոթացել և մտերմացել է մի քանի մերկապարուհիների հետ: Երեկույթից հետո նրանք միասին գնացել են մերկապարուհու «Մուշ» թաղամասում գտնվող բնակարան:


«Մի քանի օր այնտեղ մնալուց հետո, փողերը վերջացել են, իսկ այդ կինը ինչ-որ ձեւով տեղեկացրել է ոստիկաններին, թե կորած զինվորը այստեղ է՝ եկեք, տարեք»,- պատմել են աղբյուրին ոստիկանությունից:


Հիշեցնենք, Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին դուրս էր եկել գնումներ կատարելու և չէր վերադարձել հանրակացարան, որտեղ բնակվում էր: Ռուսական կողմը դիմել էր ոստիկանություն և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ 

Արցախն ապրում է նոր ներդրումների ակնկալիքներով. ԱՀ նախագահի խորհրդական
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար