19.04.2024
Կառավարությունը երկար հանգստյան օրեր նվիրեց՝ մայիսի 8-ին չենք աշխատելու
prev Նախորդ նորություն

Վարչապետը հանձնարարեց մաքրել Հայաստանն աղբից

Կառավարության ապրիլի 20-ի նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց աղբահանության վերաբերյալ հանձնարարականներ տալով: Կարապետյանին վրդովվեցրել էր Հայաստանում աղբահանության անմիխիթար վիճակը, որը նա որակեց որպես հարված զբոսածրջության զարգացման հեռանկարներին: Ընդհանուր վիճակը նա ողբերգական որակեց:


Վարչապետը նաեւ նկատողություն արեց մարզպետներին և համայնքների ղեկավարներին, նախարարներին ու ոստիկանապետին էլ հանձնարարեց կոշտ գործողությունների դիմել աղբահանության վերաբերյալ:


Նա անդրադարձավ համայնքների աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքներին՝ հայտարարելով, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝ վիճակն ուղղակի ողբերգական է: Նա հանձնարարեց վերացնել ճանապարհամերձ հատվածնեերի աղբի կուտակումները, մաքրել գյուղերն ու քաղաքները, ուշադրություն դարձնել հատկապես զբոսաշրջային վայրերին:


«Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասով մարզպետների, համայնքների ղեկավարների՝ տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը: Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման համար, այլ նաև հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աբղը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար»,- ասաց Կարեն Կարապետյանը, հայտնում է Լրագիրը:


Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանը բոլորի համար գրավիչ դարձնելու քաղաքականությունը, բայց զբոսաշրջային վայրերում անմխիթար վիճակ է:


Նա նշեց, որ հենց այսօրվանից պետք է սկսել «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Կառավարության անդամներին հանձնարարվեց երկու ամսյա ժամկետում ձեռնարկել քայլեր՝ ոլորտային ենթակայությամբ գտնվող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները վերացնելու ուղղությամբ: Արդարադատության նախարարին հանձնարարվեց երկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ ու համապարփակ նորմեր ներդնելու վերաբերյալ:


Նախատեսված վարչական տույժերը խստացնելու, ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվություն նախատեսելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակն, ըստ վարչապետի, պետք է ընդլայնվի:


Ոստիկանության պետին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելելը:


Մարզային ու համայնքային ծրագրերում, ըստ վարչապետի, պետք է հստակ սահմանվեն աղբահանության միջացառումներն ու դրանց կատարման նկատմամբ պետք է սահմանվի խիստ հսկողություն:


«Ուղղակի անթույլատրելի վիճակ ա, հանրապետությունով որ պտտվում ես, մեր զբոսաշրջիկների հետ խոսում ես, ամեն ինչ լավ ա, բացի աղբահանությունը: Պարոն Կարայան, հատուկ ուշադրություն եք դարձնում զբոսաշրջային վայրերին, Սևանի կղզու, եկեղեցու կողքը, ինչպես նաև Նարեկ Սարգսյան, բոլոր տուրիստական զոնաներում աղբահանության հետ կապված հատուկ ուշադրություն դարձրեք: Դուք մի հատ նայեք ընդեղի բուտկաները և այլ շինությունները, հատուկ էս գոտիով մի շաբաթվա ընթացքում անցնում եք ու կարգավորում: Մանավանդ էդ Սևանի եկեղեցին գնալու ժամանակ ավելի լավ ա ընդեղ ոչ մի զբոսաշրջիկ չտանես: Սևանի ճանապարհներին ձուկ վաճառողների էդ փաթեթները, եթե քամի ա, օդի մեջ ա, եթե չէ, գետինը չի երևում: Մաքսիմալ կոշտ, պարոն Լոքյան»,- ասաց Կարեն Կարապետյանը:


Քիչ անց նա դարձյալ ընդհատեց կառավարության նիստն ու անդրադարձավ աղբահանության խնդրին: «Ի՞նչ եմ խնդրում «Մաքուր Հայաստան» ծրագրի հետ կապված, Արդարադատության նախարարին, որպեսզի ինքը պատրաստի խախտումների խաղի կանոններ»,- ասաց նա: Նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նոր օրենսդրական հոդվածներ կմշակեն:


Վարչապետը նաև դիմեց ոստիկանապետին. «Պարոն Գասպարյան, այսօր դեռ չունենալով տույժ-տուգանք, ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ, ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա: Մենք 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»:


Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց, թե չեն կարող այդպես անել: «Սակայն այստեղ ամենակարևոր խնդիրն այն է՝ որտեղ հիմա արդեն կեղտոտ ա, բոլորը միանգամից վերսկսվեն այդ աշխատանքները: Եթե պետք է օժանդակել, բայց մաքրել ոստիկանին դժվար կլինի էն դեպքում, երբ բերում ա, մեքենայի թափքը բացում ա, աղբը թափում ա տռասայի վրա, մոտենա ասի՝ դուք տուգանվում եք և այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում: Բայց մենք արդեն սկսում ենք»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:


Կարեն Կարապետյանը այսքանով թեման չփակեց, նա երրորդ անգամ նիստն ընդմիջեց ու հանձնարարական տվեց աղբահանության մասին, հետո հավելեց. «Էլ էսօր «Մաքուր Հայաստան» ծրագրին չեմ անդրադառնա, չնայած ժամերով կարող եմ խոսել»:

Վիգեն Սարգսյանն առաջարկեց զինծառայության նոր ձևաչափ
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel