20.04.2024
Կնքվեց Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման պայմանագիրը
prev Նախորդ նորություն

Ալիևը սիրաշահում է Ախալցխայի քաղաքապետին. Ջավախահայությունը վրդովված է

«Ջավախք» հայրենակցական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր վրդովմունքն է արտահայտում Ախալցխայի քաղաքապետի Բաքու կատարած այցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման կապակցությամբ:


Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.


«Օրերս միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով Բաքու էր այցելել Ախալցխայի քաղաքապետը: Այս փաստը խիստ դժգոհություն առաջացրեց Ախալցխայի հայության մեջ, ովքեր իրավամբ գտնում են, որ առնվազն 50%-ով իրենց քվեներին պարտական քաղաքապետը պարտավոր էր հարգել հայերի ազգային զգացմունքները և ապրիլյան քառօրյա պատերազմի և Հայոց ցեղասպանության տարելիցների համապատկերին չպետք է մեկներ Ադրբեջան: Առավել վրդովեցուցիչ է այն, որ ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել քաղաքապետի հանդիպումը նախագահ Ալիևի հետ:


Ինչ խոսք, այս ամենը կմնար զուտ զգացմունքային հարթությունում և մեր կողմից քննարկման առարկա չէր դառնա, եթե բացահայտ տեսանելի չլինեին այն վտանգները, որոնք պարզորոշ երևում են նմանատիպ իրադարձությունների ֆոնին: Խոսքը պանթուրքիզմի վտանգի մասին է: Պարզից էլ պարզ է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերակայություն հանդիսացող պանթուրքիզմի ծրագիրը կյանքի կոչելու առաջին և ամենակարևոր քայլերից մեկը Ադրբեջանի հետ ցամաքային երաշխավորված կապ հաստատելն է: Թուրք-ադրբեջանական տանդեմը այդ կապը փորձեց բացել հարավից, սակայն հերոսական Արցախը վստահորեն դիմակայեց այդ ոտնձգությանը, հյուսիսում Ջավախքն է անսասան պահում Վրաստանի սահմանը, հետևաբար միակ հնարավորությունը մնում է Ախալցխան, որի վրայով նրանք կարող են միանալ մեծամասամբ թուրքաբնակ վրացական Քվեմո Քարթլի նահանգին, որից արևելք արդեն Ադրբեջանն է:


Այս դեպքում Ալիևը պատրաստ է ցանկացած քայլի, անգամ Ախալցխայի քաղաքապետին շողոքորթելը, միայն թե բազմապատկեն իրենց ներկայությունն ու ազդեցությունը Սամցխեում: Իսկ այդ ազդեցությունն արդեն նկատելի է: Ախալցխայի համալսարանում գործում է թուրքագիտության բաժին, որտեղ տասնյակ ադրբեջանցի երիտասարդներ են ուսանում: Թուրքերը լայնածավալ ներդրումներ են սկսել այնտեղ տարբեր ոլորտներում: Թուրքիան ձգտում է իրականացնել թուրք-մեսխեթցիներին Սամցխեում վերաբնակեցնելու ծրագիրը: Այս ամենի մեկնարկը տրվել էր Միխեիլ Սահակաշվիլու տխրահռչակ կառավարման տարիներին, երբ կուրացած թուրքական ոսկուց, անգամ թույլ տրվեց թուրքացնել Բաթումը:


Այսօր Վրաստանը շատ դանդաղ և դժվարությամբ է հաղթահարում նախկին քաղաքականությունը և սա շատ զարմանալի է, քանզի վրաց ժողովուրդը հազարամյակներ շարունակ աչքի է ընկել իր պետությունը սիրելու, ամրապնդելու և պաշտպանելու բացառիկ հատկություններով և ցանկացած շահախնդրություն չի կարող ավելին լինել նրա համար, քան սեփական հայրենիքն ու նրա անվտանգությունը: Մինչդեռ ակնհայտ է, որ տեսանելի ապագայում, վերջնականապես թուրքացնելով Աջարիան, Թուրքիան և Ադրբեջանը իրենց ողջ ուժերը կնետեն Ախալցխա: Բաքու-Ջեյհան նավթամուղը և Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը կդառնան համաշխարհային չարիք հանդիսացող պանթուրքիզմի միջանցքը, որի հետևանքով Վրաստանի բարեխիղճ քաղաքացի հանդիսացող Ախալցխայի բազմահազար հայությունը կկանգնի ֆիզիկական գոյության և հայրենազրկման սպառնալիքի առջև, իսկ Վրաստանն ու Հայաստանը՝ կործանարար մարտահրավերների: Համենայնդեպս պատմության դառը դասերը դա են ցույց տվել:


Ուստի, զգոնության կոչ ենք անում Հայաստանի և Վրաստանի իշխանություններին և հորդորում երկկողմ հարաբերությունների օրակարգը համալրել փոխգործակցության այնպիսի կառուցակարգերով, որոնք կբացառեն պանթուրքիզմի տարածումը մեր տարածաշրջանում»:

Վարչապետ. Հանրապետությունում կառավարման տեսակետից կան բազմաթիվ խնդիրներ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel