28.03.2024
ԵԱՀԿ-ն Թուրքիայում հանրաքվեի ընթացքում խախտումներ է արձանագրել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Էրդողանը եվրոպացիներին մեղադրել է «խաչակիրների մտածողության» համար

Թուրքիայի արտգործնախարարը համարում է, որ հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ-ի քննադատությունն անընդունելի է, փոխանցում է Reuters–ը։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ այն հավաստիացումները, որ հանրաքվեն չի համապատասխանել միջազգային չափանիշներին «անընդունելի են»։ Նշում են նաեւ, որ ԵԱՀԿ դիտորդների նախորդ «քաղաքականացված» հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք Թուրքիա են ժամանել «կանխակալ վերաբերմունքով», «անտեսելով անաչառության ու անկողմնապահության սկզբունքները»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ, մեկնաբանելով հանրաքվեի վերաբերյալ քննադատությունները, Արեւմուտքին մեղադրել է «խաչակիրների» մտածողություն ունենալու համար։


Կառավարման խորհրդարանական ձեւից նախագահականին անցնելու մասին սահմանադրական հանրաքվեն Թուրքիայում ավարտվել է նրա կողմնակիցների հաղթանակով, ձայների աննշան առավելությամբ։ Նախնական տվյալներով սահմանադրական բարեփոխումների կողմնակիցների թիվը կազմել է 51․2 տոկոս, ինչը 1․25 մլն-ով շատ է հակառակորդների թվից։

ԱՄՆ–ն` Սիրիայում ահաբեկիչների աջակից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար