Էրդողանը նորից խոսել է ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի մասին

209

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները շարունակելու հարցով հնարավոր հանրաքվեի մասին։ Էրդողանը նման հայտարարություն է արել նախագահական լիազորությունների ընդլայնման մասին հանրաքվեի անցկացումից մեկ օր անց, հայտնում է AFP–ն։

«Նրանք արդեն 54 տարի է ստիպում են մեզ սպասել ԵՄ դռան շեմին։ Բայց մենք կանենք այնպես, ինչպես մեր ժողովուրդն է ուզում»,- ասել է Էրդողանը։

«ԵՄ-ն սպառնում է սառեցնել բանակցությունները։ Ճիշտն ասած՝ մեզ համար դա այնքան էլ կարեւոր չէ։ Թող հայտնեն իրենց որոշման մասին»,- ասել է նախագահը, որը հիմա, հանրաքվեի անցկացումից հետո, կարող է իշխանության ղեկին մնալ մինչեւ 2029 թվականը։

Ավելի վաղ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը ԵՄ-ին կոչ էր արել սառեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները։ «Թուրքական հանրաքվեից հետո մենք չենք կարող պարզապես վերադառնալ ընթացիկ գործերին։ Պետք է շիտակություն դրսեւորել Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերությունների հարցում»,- գրել էր նա իր Twitter–ում։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...