18.04.2024
ԱՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց
prev Նախորդ նորություն

Մամուլ. Խաչատուրովը ՀԱՊԿ-ում կարող է հարց լուծել՝ կարող է ե՛ւ խոսել, ե՛ւ ծեծել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Յուրան սովետական բանակում մեծ ուղի է անցել, շատ գրագետ է, նա մեծ դեր է խաղացել մեր բանակաշինության գործում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելուն, ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: «Մեր բանակը հիմնվել է սովետական բանակի վրա: Հիմա երբ որ հանդիպում ենք ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ, բոլորի հոգեբանության մեջ սովետական բանակի համակարգն է, հասկանում ենք իրար, մի քանի տարի հետո դժվար կլինի: Խաչատուրովը հարգանք ու պատիվ ունի: Սա շատ ճիշտ նշանակում էր»,-հավելեց կոմանդոսը: Անդրադառնալով հարցին՝ մեկ տարի է անցել քառօրյա պատերզամից, հենց այդ ժամանակ էր, որ Հայաստանի իշխանությունն իր դժգոհությունը հայտնեց ՀԱՊԿ կառույցից, որ ժամանակին չարձագանքեց, գնահատականներ չհնչեցին, եւ հիմա, երբ ՀԱՊԿ ղեկավարը հայ է, արդյոք հասցեական գնահատականներ կլսենք, Տե-Թադեւոսյանը նշեց. «Հավատում եմ, որ Յուրան կարող է հարցը լուծել՝ կարող է ե՛ւ խոսել, ե՛ւ ծեծել»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ որոշ վերլուծությունների, «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությունը պատահականություն չէ, այլ կապ ունի տվյալ ընտրատարածքում Արտակ Սարգսյանի մրցակից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գեւորգյանի հետ: Այսինքն, դա նախընտրական շրջանում ձեռք բերված կոմպրոմատ է, որը կախված ընտրությունների արդյունքներից կամ գործի կդրվեր, կամ ոչ: Այս վարկածի օգտին կարող է երկու փաստարկ բերվել: Առաջին` ինչպե՞ս եղավ, որ ամբողջ Հայաստանում տեղ գտած այդ խոսակցություններից նման ձայնագրություն հրապարակվեց միայն «ՍԱՍ»-ի ժողովից: Երկրորդ`նման բան կազմակերպելու համար ոստիկանության տրամադրության տակ եղած օպերատիվ միջոցները խիստ օգտակար կլինեին: Իհարկե, պարզ է, որ ցանկացած այդպիսի ժողովի մասնակից սեփական հեռախոսով կարող էր ձայնագրություն կազմակերպել, բայց փաստ է, որ նման բան տեղի չի ունեցել: Եւ ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ, եթե նման ժողովների մասնակիցներին «5 անգամ ավելի վատ» վերաբերմունք են խոստանում միայն նրա համար, որ ձայն չեն բերում: Ձայնագրության փորձ անելու համար գնդակահարվելը միանգամայն իրական վտանգ է: Ոստիկանության հետ սերտ հարաբերություններ ունենալը նման վտանգից ապահովագրված զգալու լավագույն տարբերակն են»:


«ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը նորից հանդիպել են, եւ նորից չի որոշակիացել՝ «Ծառուկյան» դաշինքը կառավարության հետ կոալիցիա կազմելո՞ւ է, թե՞ ոչ։ Ծառուկյանը հակված չէ մաս կազմել Կարեն Կարապետյանի կառավարությանը եւ պատրաստ է ԱԺ-ում ընդդիմության տեղը զբաղեցնել՝ մինչեւ 2018 թվականին Սերժ Սարգսյանը կհստակեցնի իր անելիքները։ Մինչդեռ չի բացառվում, որ այդ ծրագրերն արդյունավետորեն առաջ մղելու համար Սերժ Սարգսյանին պետք լինի, որ Ծառուկյանը միանա կոալիցիոն հուշագրին հիմա եւ ոչ թե 2018-ին»:


«Ժողովուրդը» գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքերով հարուցված քրեական գործերով նախաքնությունները մեկը մյուսի հետեւից մոտենում են իրենց տրամաբանական ավարտին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս անգամ տրանսպորտային կեղծ կտրոնները պատրաստելու գործով պետությանը հասցվել է շուրջ 20 միլիոն դրամի վնաս: Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ-ն կեղծ կտրոններ վաճառելու համար 4 անձի էր կալանավորել` Արտյոմ Օրդուխանյանին, Դավիթ Մնացականյանին, Սարգիս Հակոբյանին եւ Սամվել Բարխոյանին: Ի դեպ, նշենք, որ Սամվել Բարխոյանը հայտնի երգիչներ Մարգարիտա եւ Վլադիմիր Բարխոյանների հայրն է: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տրանսպորտային կեղծ կտրոնները վաճառելու գործով մեղադրյալների թիվը ավելացել է եւս երկու անձով: Պարզեցինք, որ Արտյոմ Գալստյանը, ունենալով «HEIDELBERG GTO 52» մոդելի պոլիգրաֆիական տպագրության համար նախատեսված սարքավորում, 2015թ. սեպտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին պայմանավորվել է քաղաքացի Հրաչ Մանգասարյանի հետ, որպեսզի տպագրի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների 1.200 կեղծ ձեւաթղթեր: Գալստյանը 1200 կեղծ կտրոններից յուրաքանչյուրի համար ստացել է 1000 դրամ: Այնուհետեւ, կտրոնները տպելուց հետո, Գալստյանը սկսել է տարբեր մարզեր տանել եւ վարորդներին վաճառել, ինչի արդյունքում պետությանը հասցրել է 10 միլիոն 650 հազար դրամի վնաս»:


«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո ոչ միայն պարտվածներն են հաշվարկում իրենց սխալներն ու հետեւություններ անում, այլեւ հաղթողներն են «վերեւներին» հասկացնում, թե ում շնորհիվ են իրենք «կանգուն»: Մեր տեղեկություններով« բարձր քվե ստացած ռեյտինգային թեկնածուները մերձավորների շրջանում հայտարարում են, թե ՀՀԿ-ն իրենց է պարտական, որ նորից «գահին» է: Տարածքային թեկնածուներն ընդգծում են «որ եթե իրենք չլինեին, Կարեն Կարապետյանի վարկանիշը չէր փրկի իշխող կուսակցությանը: «Այդքան ձայն մենք ենք ՀՀԿ-ին ապահովել, ոչ թե վարչապետի վարկանիշը: Առանց մեր արածի քանի՞ ձայն կբերեր այդ վարկանիշը»,- ասում են նրանք ու հայտարարում, որ Կարեն Կարապետյանը գոնե վարկանիշ ուներ, իսկ համապետական ցուցակում ընդգրկվածնե՞րն ինչ են արել: Տանը կամ Ֆեյսբուքում նստած` անցկացրինք խորհրդարան: Լավ է, էլի, մենք գնանք ժողովրդի թուքումուրը ուտենք, գումարներ ծախսենք, իրենք գան-նստեն խորհրդարանում»,- դժգոհում են ռեյտինգային ընտրակարգով ընտրվածները»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ «ՍԱՍ Գրուպ»-ում ՍԱՍ-ի Արտակի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի մասնակցությամբ տարածված ձայնագրությունը միակը չէ: Ըստ տեղեկությունների՝ իշխանությունները տարատեսակ կոմպրոմատներ ունեն ռեյտինգային բոլոր թեկնածուների դեմ՝ նրանց ամբիցիաներն ու հնարավոր անզուսպ պոռթկումները զսպելու համար: Չի բացառվում, որ շատ մոտ ապագայում, մինչեւ ՀՀԿ խմբակցության ճշգրտումը, նորանոր այդպիսի ձայնագրություններ ի հայտ գան: Ի դեպ, երեկ ուշ երեկոյան համացանցում հայտնվեց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի ձայնագրությունը, որտեղ նա ընտրողներին համոզում է քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Համոզելու մեթոդները չեն զիջում ՍԱՍ-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի մեթոդներին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ոչ միայն ՀՀԿ-ում եւ քաղաքական կուլիսներում, այլեւ լրագրողական շրջանակներում քննարկվում է ԱԺ նախագահի թեկնածուների հարցը։ Թեեւ Սերժ Սարգսյանն իր մտադրությունները ուշի ուշով թաքցնում է, ժամանակից շուտ որեւէ անձի թիրախ չդարձնելու համար, սակայն, քաղաքական խոհանոցին ծանոթ անձինք մի քանի անուններ են շրջանառում։ Դրա հիմքում ոչ միայն կոնկրետ ինֆորմացիան է, այլեւ ուժերի դասավորության վերլուծությունը, անձամբ իրեն՝ Սերժ Սարգսյանին նվիրվածության գործոնը, քաղաքական այլ ուժերի հետ հարաբերվելու կարողությունները։ Դա է պատճառը, որ շրջանառվում են այնպիսի իրարամերժ թեկնածություններ, ինչպիսիք են Կարեն Կարապետյանի, Էդուարդ Շարմազանովի, Ֆելիքս Ցոլակյանի, Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի անունները։


Սակայն խոհանոցին ծանոթ անձինք բացառում են Կարեն Կարապետյանի թեկնածությունը, քանի որ այդ պարագայում հնարավոր է ձեւավորվի երկու Կարապետյանների իշխանություն, որի պարագայում Սերժ Սարգսյանի հետագա գործունեությունը կարող է հարցականի տակ դրվել։ Բացառում են նաեւ Արմեն Աշոտյանի թեկնածությունը, քանի որ ԱԺ նախագահը պետք է շփվի եւ աշխատի ոչ միայն Հանրապետականի, այլեւ ընդդիմության հետ, իսկ Գագիկ Ծառուկյանը նրա հետ կապված լուրջ վերապահումներ ունի։ Ֆելիքս Ցոլակյանի թեկնածությունը եւս համարվում է քիչ հավանական, քանի որ փոխվելու, սերնդափոխության գաղափարախոսության շրջանակներում 65 տարեկան պաշտոնյայի նշանակումը անտրամաբանական է։ Ազգային ժողովի հանդեպ որպես ինստիտուտ հարգանք ունեցող անձինք բացառում են նաեւ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը, ասում են՝ ճիշտ է, որ նվիրվածության եւ սերնդափոխության առումով այս թեկնածությունը ընդունելի է, սակայն մնացած բոլոր պարամետրերով ԱԺ-ին չի սազում նման նախագահ ունենալը։ Վիգեն Սարգսյանի մասին ասվում է, որ նա ՊՆ-ում դեռ անելիք ունի։ Հետեւաբար՝ Սերժ Սարգսյանը եւ իշխող կուսակցությունը լուրջ խնդրի առաջ են կանգնած՝ պառլամենտական կառավարման պայմաններում այնպիսի կարեւոր մարմնի, ինչպիսին Ազգային ժողովն է, նախագահ գտնելու հարցում։ Սպասենք՝ ինչ լուծում կգտնեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն Արտաշատի քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է։ Արգամ Աբրահամյանը, պատգամավոր դառնալով, հրաժարական կտա, նոր ընտրությունը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար կարեւոր նշանակություն ունի․ նա փորձելու է մարզում իր ազդեցությունը պահպանել՝ այս պաշտոնում իր թեկնածուին անցկացնելով։ Մյուս կողմում ոչ այնքան ՀՀԿ-ն, որքան «Ավշարի» եղբայրներն են, որոնք վաղեմի հակամարտության մեջ են Աբրահամյանների կլանի հետ եւ փորձելու են Արտաշատում իրենց լիակատար իշխանությունը հաստատել։ Արդեն հայտնի է, որ Աբրահամյանների թեկնածուն Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն է՝ Կարինե Պողոսյանի եղբայրը, որը դուրս է եկել ՀՀԿ-ից։ Իսկ ՀՀԿ թեկնածուի հարցը դեռ լուծված չէ։ Մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մեզ ասաց, որ ՀՀԿ-ն դեռ որեւէ թեկնածություն չի քննարկել այդ պաշտոնի համար: Տեղեկություններ կան, որ կուսակցությունում ցանկանում են առաջադրել Արտաշատում հանրահայտ Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի որդուն, որն Արտաշատի գազի գրասենյակի ղեկավարն է, Գրիգորյանների սանիկը, սակայն չունի Արտաշատի գրանցում։ Քննարկվում է նաեւ հոր՝ Գազի Հովոյի թեկնածությունը, սակայն այս առաջադրումն էլ խոցելի է։ Նախորդ ընտրություններում Ղազարյանն առաջադրվել էր, բայց մինչ ընտրություններն ինքնաբացարկ հայտնեց՝ Արգամ Աբրահամյանին միայնակ թողնելով։ Խոսվում էր, որ նա գործարքի է գնացել Հովիկ Աբրահամյանի հետ ու ստացել որդու պաշտոնը։ Ապրիլի 2-ի ընտրություններում Ղազարյաններն ընտանյոք հանդերձ աշխատում էին Արայիկ Գրիգորյանի օգտին, իսկ փոքր որդին՝ Վիլենը, Արգամ Աբրահամյանի թիմակիցների հետ մի քանի բախում ունեցավ։ Հովհաննես Ղազարյանը երեկ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ասաց՝ խանութում է, խանգարում ենք իրեն»:


«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում բյուրեղանում է մի քաղաքական կարգ, որը վաղուց կա աֆրիկյան մի շարք երկրներում, դա կլիենտիզմն է (clientelism ): Այստեղ վերնախավը (հովանավորները կամ տերերը (patron)) հսկում է երկրի ռեսուրսները` գործատեղ, բիզնես անելու, կրթվելու եւ իբրեւ մասնագետ զարգանալու հնարավորությունները: Իսկ կլիենտները (clients)՝ նրանք, որոնք կախված են «տերերից», փոխանակում են, օրինակ, իրենց ձայնը կամ հավատարմությունը, հնազանդությունը` պետական աշխատատեղ, մասնավոր բիզնես, կարիերա ունենալու կամ պարզ ընտրակաշառքի եւ ապագայում Ոստիկանության կամ գործատեղում խնդիրներ չունենալու դիմաց»,- այս մասին «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Janes Intelligence պաշտպանության եւ անվտանգության հարցերով բրիտանական վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի եւ Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գեւորգյանը:


Ըստ Լիլիթ Գեւորգյանի՝ կլիենտիզմի պայմաններում արմատական փոփոխություններ առաջարկող կուսակցությունը պետք է ցույց տա, թե ինչ տնտեսական բարիքներ կարող է բերել հենց նույն պետական ապարատում աշխատողների կամ բիզնեսի համար: Պատասխանելով հարցին, թե ինչու իշխող ՀՀԿ-ից դժգոհ ժողովուրդը մոտավորապես 50% ձայն տվեց կուսակցությանը, նա ասել է. «Ձեր հարցի պատասխանը ՀՀԿ կարգախոսի առաջին մասում է` «կայունություն»: Այսինքն` սա խոստում էր, որ այս համակարգը չի փոխվելու, եւ նրանք, ովքեր գտել են ձեւը համակարգում պաշտոն ունենալու կամ բիզնես վարելու՝ կունենան երաշխիք, որ սա չի փոխվի: Իսկ ավելի ցածր եկամուտ ունեցողների խնդիրը լուծվում է սպառնալիքով: Սպառնալիք, որ ունեցած գործատեղից կարող են զրկվել, սպառնալիք, որ փոփոխության դեպքում ավելի վատ ղեկավարներ կարող են գալ (սա հետխորհրդային երկրներում շատ տարածված պետական պրոպագանդայի տեսակներից է` թե իբր հին ղեկավարները կուշտ են, իսկ նորն անպայման կգողանա): Սպառնալիք, որ արմատական փոփոխությունները վատ կարող են ավարտվել, այսինքն` ռիսկի դիմելը վտանգավոր է: Ընտրակաշառքը սառցաբուրգի միայն մի մասն է, որն այնքան էլ արդյունավետ չէ: Միայն ընտրակաշառքով հնարավոր չէ հաղթել ընտրություններում: Ենթադրենք՝ որեւէ կաշառք չի ընդունվել, եւ մասնակիցների 80%-ը դեմ է քվեարկել ՀՀԿ-ին եւ վերջինիս դրածո կուսակցություններին: Քչերը Հայաստանում կհավատան, որ ներկայիս էլիտան պարզապես կընդունի արդյունքները եւ կհեռանա»:

ՀՀ գլխավոր դատախազը «ՍԱՍ» գրուպի նախընտրական ժողովի ձայնագրությունն ուղարկել է ՀՔԾ
Հաջորդ նորություն next
 ՊՆ կրճատում է հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում
18.04.2024
ՊՆ կրճատում է հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel