28.03.2024
Թուրքիայի վարչապետը հրաժարական կտա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կասկածում է Թուրքիայի հանրաքվեի օրինականությանը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունում խորը կասկածներ ունեն, որ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք հանրաքվեն, որով երկիրը խորհրդարանական կառավարման համակարգից անցում կկատարի նախագահականի, օրինական է:

Քարոզարշավն ընթացել է անկախ ԶԼՄ-ների հետապնդման աննախադեպ ալիքի պայմաններում, որի պատճառով երկրի ապագայի համար կարևորագույն բարեփոխումն առանց պատշաճ հրապարակային քննարկման է մնացել: Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, հայտնում է Deutsche Welle-ն:

«Ինչպե՞ս կարող են Թուրքիայի բնակիչները կշռադատված որոշում կայացնել առանց հարցի լայն լուսաբանման ԶԼՄ-ներում և տարակարծության բախման: Ժողովրդավարության համար անհրաժեշտ պայման է մամուլի ազատությունը, այն պետք է անհապաղ վերականգնվի»,-ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Քրիստիան Մուրը:

Կազմակերպությունում կարծում են, որ Թուրքիայում ահաբեկման մթնոլորտ է տիրում, որն ուղղված է նախագահի լիազորությունների ընդլայնման ընդդիմախոսների դեմ:

Չավուշօղլու. ԵՄ-ին ինտեգրվելու քաղաքականությունը շարունակում է առաջնահերթ լինել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար