29.03.2024
Արցախում ավարտվել է զորավարժությունը. հաշվի են առնվել 2016-ի ապրիլյան զարգացումները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թանկյանի կոչը տնօրեններին. պայքարե՛ք ՀՀԿ-ի, ոչ թե քաղաքացիական ակտիվիստի դեմ

«System Of A Down» խմբի մենակատար, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր աջակցությունն է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը եւ Դանիել Իոաննիսյանին։


Նա Facebook-ի իր էջում գրել է. «Դանիել Իոաննիսյանին հանդիպել եմ մի քանի շաբաթ առաջ մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ և մեր լուսանկարը տեղադրել «Instagram»-ում՝ հարգելով նրա լրագրողական ակտիվիզմի ոլորտում կատարած ջանքերը։ Կաշառակերության և անարդարության վրա ուշադրություն բևեռողը պետք է գովասանքի արժանանա, և ոչ թե դատապարտվի։


Եթե ներգրավված դպրոցի տնօրեններն ամաչում են իրենց ոչ պատշաճ գործողությունների բացահայտման համար, պետք է պայքարեն իրենց այդ վիճակում դրած մարդկանց դեմ, ոչ թե լրագրողի»:


Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր դպրոցի տնօրենների ձայնագրություններ, որտեղ տնօրենները խոստովանում էին, որ իշխող Հանրապետական կուսակցության համար մարդկանց ցուցակագրում են անում:


30 դպրոցի տնօրեններ, ընտրություններից հետո, դիմեցին դատարան՝ ԻՔՄ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանից պահանջելով ներողություն խնդրել և որպես փոխհատուցում՝ յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն դրամ: Հատկանաշական է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը բաց հայտարարում է, որ աջակցում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ին դեմ դատական հայցեր ներկայացրած տնօրեններին:

ԱՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և ձեռքի հակատանկային նռնականետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար