20.04.2024
Գերմանիայի դեսպան. Հայաստան-ԵՄ տնտեսական համագործակցության հնարավորությունները սպառված չեն
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ՀՀ իշխանությունները որոշել են գազալցակայանների ոլորտում ևս մենաշնորհներ սահմանել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Չարենցավանում գործող գազալցակայանում հնչած պայթյունը, որի արդյունքում մեկ մարդ է զոհվել, մայիսի ամսվա ընթացքում գազալցակայանի պայթյունի 4-րդ դեպքն է: Բոլոր այդ պայթյունների արդյունքում զոհվել է երեք մարդ: Նշենք, որ շաբաթ օրվա պայթյունը հնչել է «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, որի հետեւանքով զոհվել է գազալցակայանի աշխատակից Գրիգոր Սիմոնյանը: Բայց ի տարբերություն նախորդ դեպքի՝ այս անգամ պայթել է լիցքավորվող ավտոմեքենայի գազի բալոնը: Գազալցակայանների այս պայթյունների ֆոնին արդեն իսկ լուրեր են տարածվում, որ ՀՀ իշխանությունները որոշել են առիթից օգտվել եւ այս ոլորտում եւս մենաշնորհներ սահմանել: Բանն այն է, որ ներկայումս գազալցակայանների ոլորտը` դրանց տերերի տեսանկյունից, շատ բազմազան է, ինչն էլ ոլորտում որոշակի մրցակցություն է ապահովում: Եւ կասկածներ կան, որ իշխանությունները ոլորտում վերահսկողությունը խստացնելու անվան տակ մի շարք «անտեր» գազալցակայանների կստիպեն փակվել»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա ապրիլին բանկային համակարգով արտասահմանից Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 69.1 միլիոն դոլար: Անցած տարվա ապրիլին այդ ցուցանիշը կազմում էր 102.9 մլն դոլար: Նվազումը 32.8 տոկոս է։ Մասնավոր տրանսֆերտների այսպիսի գահավիժման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է։ Տրանսֆերտների մեծագույն մասը շուրջ 85 տոկոսը, սովորաբար գալիս է ՌԴ-ից: Այս տարվա ապրիլին այդ երկրից եկած տրանսֆերտները նվազել են 36.7 միլիոն դոլարով և կազմել ընդամենը 54.4 միլիոն: Տարվա առաջին 4 ամիսներին, ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 198 միլիոն դոլար անցած տարվա նույն ժամանակահատվածի 352.5 միլիոն դոլարի փոխարեն: Այդ ընթացքում ՌԴ-ից եկած մասնավոր տրանսֆերտների ծավալը կրճատվել է ավելի քան երկու անգամ՝ 310 միլիոն դոլարից հասնելով 148.7 միլիոն դոլարի»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր ուժերի մարաթոնը սկսված է։ Նորաստեղծ «Ալյանս» կուսակցությունն առավել ակտիվ է սոցիալական հարցերում: Կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը գրավոր դիմել է ՀՀ վարչապետին, պահանջելով հանձնարարել էներգետիկայի նախարարին՝ բացատրություն տալ ՀԷՑ-ում տեղի ունեցած «գողության» վերաբերյալ իր հայտարարության առթիվ, տեղեկություններ եւ փաստեր տրամադրել իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու, մեղավորներին պատժելու նպատակով: «Ալյանս» կուսակցության երիտասարդական թեւն էլ դիմելու է Երեւանի քաղաքապետարան՝ հունիսի 10-ին, ժամը 17:00-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ՀՀ կառավարության եւ էներգետիկայի նախարարության առջեւ բողոքի ակցիա կազմակերպելու համար»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արեւմտյան Հայաստան է մեկնել այնտեղ երկարաժամկետ գործունեություն սկսկելու նպատակով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր շրջապատին հայտնել է, թե ցանկանում է Արեւմտյան Հայաստանում հիմնել հայկական կրթօջախներ, հայապահպանությանը նպաստելու նպատակով դասախոսություններ կարդալ: Նա ասել է, որ առայժմ գնում է ուսումնասիրելու, թե արդյոք կարող է այդ ծրագրերն իրագործել, եւ եթե ամեն ինչ իր սրտով լինի, կտեղափոխվի եւ բնակություն կհաստատի Արեւմտյան Հայաստանում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերը բերված լուրերի առնչությամբ ասաց. «Րաֆֆին կվերադառնա, Ձեր բոլոր հարցերը կուղղեք իրեն»: Պիտի արձանագրենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ նպատակով քայլ է կատարում եւ որի իրագործման արդյունքում նա կարող է Հայաստանին լուրջ եւ հեռանկարային օգուտ տալ»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանը որոշել է քաղաքական-հասարակական լայն կոնսենսուս ձեւավորել, «վճռական քայլեր» ձեռնարկել ու համատեղ ուժերով «երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից»։ Նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն հայտնողներ էլ արդեն իսկ կան, 50-ից ավելի հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ, մեկ տասնյակից ավելի կուսակցություններ մինչեւ նախաձեռնության մասին հայտարարությունը հանդիպել եւ իրենց աջակցությունն են հայտնել Բաղդասարյանի բռնած գործին։ Այդուհանդերձ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը երեկ չփարատեց հետաքրքրասիրությունն այդ կազմակերպությունների ինքնության մասով։ «Եթե անուններ չեն հրապարակվել, ապա պետք չի խոսել, դա կանի մեր նախագահը»,- Խաչատրյանն էլ հրաժարվեց անուններ հնչեցնելուց»։

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, ավետել են քաղաքական դժվարին և անհաշտ ժամանակների դե ֆակտո ավարտն ու զվարճանքի և ժամանցի ժամանակների մեկնարկը: Քաղաքականության փոխարեն պետք է վայելել կյանքն ու զվարճանալ: Ահա Սարգսյան-Ծառուկյան համատեղ մեսիջը երեխաների պաշտպանության օրը: Միգուցե այս մեսիջի ենթատեքստն այն էր, որ ոչ ոք իր հնարավորություններից մեծ հավակնություններ չցուցաբերի: Թե ում են ուղղված այս մեսիջները, երևի ժամանակը ցույց կտա: Այսինքն՝ ժամանակը կպարզի՝ սրանք հասարակությա՞նը, թե՞ իշխանական որևէ խմբի կամ խմբերի ուղղված մեսիջներ էին: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը սրանով փորձել է ցույց տալ, որ Գագիկ Ծառուկյանի վերջին շրջանի ակտիվացումները բարեգործական ճակատում ոչ թե նրա, այսպես ասած, քաղաքական անհնազանդության նոր դրսևորումների նախերգանք են, այլ իր կողմից լիովին վերահսկելի գործընթաց կամ գործողություն: Ունի սա քաղաքական նպատակներ, թե ոչ՝ շատ դժվար է ասել:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է քաղաքական ինչ-որ կոմբինացիաների համար խաղարկե՞լ Գագիկ Ծառուկյանին, թե՞ պարզապես օգտագործում է նրա տնտեսական պոտենցիալը երկրում առկա ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներին որոշակի լուծումներ գտնելու, պատկերը ինչ-որ առումով մեղմելու համար, դեռևս որոշակիորեն ասելը դժվար է: Մի բան երևի թե պարզ է, որ սրանով, ըստ էության, ժամանակից շուտ ազդարարվեց, որ Ծառուկյանի մոտ իրականացվող հարկային ստուգումները, որոնց արդյունքները Հովիկ Աբրահամյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը խոստացել էին հրապարակել մայիսի վերջին և հունիսի սկզբին, ըստ էության ավարտվել են Ծառուկյանի համար առանց որևէ հետևանքների, միաժամանակ յուրօրինակ դաս լինելով նաև բոլոր հնարավոր ներիշխանական «հավակնորդներին», որոնք պատրաստվում են ընտրական ցիկլի սուր մրցակցությանը, որ զվարճանքները միանգամայն անվնաս ու անվտանգ են, ի տարբերություն քաղաքականության»:
Երևանը կարևորում է Չեխիայի փորձը մեկնարկած սահմանադրական բարեփոխումներում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel