Թուրքիան ԵՄ-ից վիզայի ազատականացում է պահանջում՝ որպես միգրացիոն համաձայնագրի պայման

128

Անկարան պնդում է ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացումը որպես միգրացիոն գործարքի պայման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

«Անկարան ձգտում է ԵՄ-ի հետ կարգավորել վիզայի ռեժիմի պարզեցման հարցը: Թուրքիային անհրաժեշտ է վիզայի ազատականացում, որը միգրացիոն գործարքի պայմաններից է»,- ասել է նախարարը:

Ըստ Anadolu-ի, նա հավելել է, որ ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեից հետո Անկարան ԵՄ-ին այդ հարցով առաջարկներ կներկայացնի:

Տպել

Թեմայի այլ նորություններ