29.03.2024
Ռուբեն Վարդանյանի FAST հիմնադրամը 250 մլն դոլար է ներդնելու Հայաստանի ՏՏ ոլորտում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀԿ-ն Արտակ Զաքարյանին ու Արտակ Դավթյանին ԱԺ-ից գործուղեց ՊՆ

Ազգային ժողովի մշտական երկու հանձնաժողովների նախագահներ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը կնշանակվեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնում: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


Այսպիսով Շարմազանովը հաստատեց շրջանառվող լուրերը, որ ԱԺ կրթության և գիտության հարցերիմշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նորընտիր խորհրդարանում այլևս չեն լինի և կգործուղվեն գործադիր:


Էդուարդ Շարմազանովի խոսքով` նրանց մասով քաղաքական որոշումն արդեն կայացված է և նրանց նշանակումն ընդամենը ժամանակի հարց է:  


Ինչ վերաբերում է քաղաքական այլ վերադասավորումներին, ապա ըստ Շարմազանովի, կոռեկտ չէ քննարկել ապագա կառավարության, նախարարական պորտֆելների հարցը, երբ քննարկումները դեռ չեն ավարտվել: Բայց մեկ բան հստակ է` Կարեն Կարապետյանը մնալու է վարչապետի իրենց թեկնածուն, իսկ «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց օրակարգում չկա։

2016-ին Արցախում շինարարության տեմպերը նվազել են
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար