24.04.2024
Բաքվում ԱՄՆ դեսպան. Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում
prev Նախորդ նորություն

Վրաստանն ավելի քան 4 մլն դոլար կծախսի մարտական պատրաստության կենտրոն կառուցելու համար

Վրաստանը 10 մլն լարի (ավելի քան 4,1 մլն դոլար) կծախսի գերմանական Հոհենֆելս բազայի օրինակով մարտական պատրաստության կենտրոն կառուցելու համար: Այդ մասին հայտարարել Է երկրի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան՝ տարեկան հաշվետվությամբ ելույթ ունենալով խորհրդարանում:


Sputnik-ի վրացական ծառայությունը հաղորդում է, որ մարտական պատրաստության կենտրոնը կառուցվելու է 2016-2019 թվականներին անվտանգության ոլորտի շրջանակային համաձայնագրի շրջանակներում, որը Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքվել է 2016 թվականի վերջին:

«Մեր կողմից 10 միլիոն լարի կտրամադրվի մարտական պատրաստության կենտրոնի կառուցմանը, որը, ամենայն հավանականությամբ, կկառուցվի Վազիանիում: Եվ կառավարությունը մոտ ապագայում կընդունի այդ որոշումը: Դա լինելու է այն կենտրոնի անալոգը, որն ԱՄՆ-ը եվրոպական հրամանատարության շրջանակներում ունի Գերմանիայի տարածքում: Դա շատ հավակնոտ պլան է»,-ասել է Իզորիան:

Մարտական պատրաստության կենտրոնի կառուցումը վրաց-ամերիկյան համատեղ նախագիծ է: Մարտի սկզբին Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վլադիմիր Չաչիբայան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է վրացական կողմին 60-ից մինչեւ 70 մլն դոլար հատկացնել «Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության խորացման վերաբերյալ» հուշագրի շրջանակներում: 2016-2019 թվականների համար շրջանակային համաձայնագիրն ստորագրվել է հուշագրի հիման վրա։

Փորձագետ. Թուրքիայում հանրաքվեն դե–յուրե ամրագրելու է Էրդողանի դե–ֆակտո ազդեցությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին