28.03.2024
Մամուլ. Տարոն Մարգարյանի ահռելի ունեցվածքը. երկիրն աղքատացել է, իսկ նա՝ հարստացել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԵՄ դեսպանը դժգոհել է ՀՀ-ում քվեների առքուվաճառքից, բայց գոհ է ընտրություններից

Հայաստանում առկա «քաղաքական կոռուպցիան» մտահոգում է Եվրամիությանը: Գյումրիում ապրիլի 11-ին նման հայտարարություն արեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով՝ քվեների առքուվաճառքը վատ է անդրադառնում Հայաստանի վարկանիշի վրա:


«Մտահոգ եմ, և սա լուրջ մտահոգություն է այն իմաստով, որ վերաբերում է ընտրակաշառքին․ այն, ինչը ես անվանում եմ ընտրակոռուպցիա, որովհետև դա ավելին է, քան քվեների գնումը: Այո, ես կցանկանայի հղում անել միջազգային դիտորդական առաքելության հայտարարությանը, որտեղ նշված է այս վատ երևույթի մասին, որը ստվեր է գցում ընտրության վրա: Ես փորձում եմ լինել օբյեկտիվ և արդար, մենք մեր ընկալման մեջ ընտրությունների վերաբերյալ շատ լուրջ շեշտադրումներ ենք անում այս բացասական երևույթի վրա՝ սկսելով հենց քվեների առքուվաճառքից: Սա վատ է Հայասատանի իմիջի համար, սա վատ է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների համար, և մենք շատ բաց խոսում ենք սրա մասին»,- հայտարարեց ԵՄ դեսպանը:


Այդուհանդերձ, նրա խոսքով, Եվրամիությանը բավարարում է տեղամասերում տեսախցիկների և քվեարկողների մատնահետքերի նույնականացման սարքերի համար տրամադրված գումարի օգտագործումը: Հայաստանը ընտրական գործընթացի այս նորամուծությունների ներդրաման համար, հիշեցնենք, 7 միլիոն եվրո էր ստացել ԵՄ-ից: Դեսպանը, միաժամանակ, չթաքցրեց, որ այդ ծրագիրը ռիսկեր է պարունակել:


«Այս ծրագիրը շատ մեծ ռիսկ էր պարունակում: Այն նախկինում երբեք չէր իրականացվել այսքան կարճ ժամանակահատվածում, բայց աշխատեց Հայատանում»: Սվիտալսկին անդրադարձավ նաև նախկինում տեղ գտնող մի շարք ընտրախախտումների, որոնց վերաբերյալ իրենք այս անգամ դժգոհություններ չեն լսել: «Բացասական երևույթներ, որոնք անցյալում կային, լիովին բացառված են, ես չեմ լսում բողոքներ, օրինակ, «կարուսելի» հիման վրա բազմակի քվերկության մասին կամ լցոնումների մասին բողոքներ չեմ ստանում»,- ասաց ԵՄ դեսպանը:


Եվրոպացի դիվանագետն ասաց նաև, որ հիմա ընտրական գործընթացը «կարևոր փուլում է», կուսակացություններն ու դիտորդները բողոքներ են ներկայացրել և հիմա այդ գործընթացին են հետևում: Ամեն դեպքում՝ վերջնական եզրակացությունը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ամփոփոիչ զեկույցում կլինի, որը կհրապարակվի հունիսին:

ԵԱՀԿ-ն շարունակում է ձգտել ԼՂ հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ կարգավորման
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար