29.03.2024
Հովհաննիսյան. Տարոն Մարգարյանն ու ՀՀԿ-ն պետք է դառնան օրինապաշտ ընդդիմություն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ի՞նչ սպասել Երևանի համար պայքարից. «ԵԼՔ»-ի շանսերը և «Ծառուկայն» դաշինքի բացարկը

Ապրիլի 2-ին կայացած ընտրություններից գրեթե անմիջապես հետո սկսվում է նոր ընտրական գործընթաց՝ մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները:


Սակայն ի տարբերություն խոհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի բազմազանությանը, մայրաքաղաքի կառավարման ղեկի համար պայքարին մասնակցում է միայն երեք քաղաքական միավոր՝ իշխող Հանրապետական կուսակցությունը, ընդդիմադիր «ԵԼՔ» դաշինքը եւ նորաստեղծ ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Մյուս քաղաքական ուժերը, որոնք շանս ունեին ընտությունների միջոցով ավագանիում տեղեր ստանալ, տարբեր պատճառներով չեն մասնակցում այս ընտրական միջոցառմանը:


Ապրիլի 2-ին կայացած քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ ընտրությունների միջոցով անհնար է հասնել իշխանության, քանի որ մարդիկ քվեարկում են փողի ազդեցության տակ: «Եթե նախկինում ընտրակաշառքի ազդեցությունը 35-40% էր ու հիմնականում այն արտահայտվում էր մարզերում, ապա այժմ դրա շրջանակները շեշտակի ընդարձակվել են նաեւ Երեւանում: Պայմանական ասաց, եթե 800 անձի հաշվով բաժանվել է ընտրակաշարք, ապա նրանցից 600-ը դրսեւորել է փող տվող քաղաքական ուժին ձեռնտու ընտրական վարք: Այս պայմաններում մասնակցել ընտրություններին նույն «Ծառուկյան» դաշինքի համար, որը ԱԺ ընտրություններին ձայների քանակով երկրորդն տեղում է, անիմաստ է», - նշում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:


Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով, ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հիմնական կողմնորոշիչ դեր խաղացին, որ այսօր ընդամենը 3 կուսակցություն է մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին: Սակայն այս ընտրություններին, նշում է նա, ոչ այնքան փողը որոշիչ դեր կատարեց, որքան վարչական ռեսուրսը:


«Այս համատեքստում ՀՅԴ-ի չմասնակցելը, կարծում եմ, պայմանավորված է նրանով, որ նրանց ձայների 20 տոկոսն է գտնվում Երևանում, մնացած 80 տոկոսը մարզերում է: Սա երեւաց հենց ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում: Ամենաշատ ձայներ ՀՅԴ-ն ստացել է Շիրակի մարզում, որի մարզպետը դաշնակցական է: «Ծառուկյան» դաշինքը ևս Երևանում, համեմատած մարզերի հետ, ավելի քիչ ձայներ ունի: Այս ուժն ամենաշատ ձայները ստացել է Կոտայքի մարզում, որը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի գործոնով, ինչպես նաեւ Արարատի մարզում: Իսկ այստեղ ընտրությունների պատկերը «մայր գետից առանձնացած եւ դեռ չչորացած առվակների գործոնի ազդեցության հետեւանք է» (խոսքը ՀՀԿ-ից հեռացած եւ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի մասին է – խմբ.)», - նշում է քաղաքագետը:


Գրիգորյանին հակադարձեց Արմեն Բադալյանը՝ նկատելով, որ «Ծառուկյան» դաշինքին թույլ են տվել, որ ընտրակաշառք բաժանի, բայց թույլ չեն տվել մարդկանց բերել ընտրատեղամաս, ինչը պատճառ հանդիսացավ, որ այն Երևանում քիչ ձայն ստացավ:


Արմեն Գրիգորյանը նաեւ նկատեց, որ «ԵԼՔ» դաշինքն ԱԺ ընտրություններին քվեների մեծամասնությունը ստացել է Երեւանում, ուստի մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցությունն այդ ընտրազանգվածը կապիտալիզացնելու տարբերակ է: «Ինչ վերաբերում է «Երկիր ծիրանիի» մասնակցությանը, ապա սա նորաստեղծ ուժ է, ուստի առաջին անգամ հայտ է ներկայացնում մասնակցելու քաղաքական գործընթացներին, որը հնարավորություն կտա ավելի հայտնի դառնալ, շրջանառել իր անունը», - ասաց Արմեն Գրիգորյանը:


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատեց, որ մշտապես խորհրդարանական ընտրություններից հետո կուտակված էներգիա է լինում հասարակության մեջ, որը պարպվում է Երեւանի ավագանու ընտրություններով: Նման իրավիճակ տեղի ունեցավ 2008 եւ 2013 թթ-ի նախագահական ընտրություններից հետո: Իսկ այդ ընտրություններում, նշում է նա, ԲՀԿ-ի մասնակցությունը մշտապես պայմանավորված է եղել նրանով, որ այս ուժն իշխանության համար բուֆերի դեր է խաղացել: «Իսկ հիմա դրա կարիքը չկա, քանի որ այս անգամ համապետական ընտրություններից հետո լարվածություն չկա, նրա մասնակցության և փող ծախսելու անհրաժեշտությունը չկա», - ասաց Բադալյանը:


Փորձագետները վերջում նշեցին, որ անկախ այն հանգամանքից՝ ընդդիմությունը մայրաքաղաքի ավագանու ընտրությունների կմիավորվեր, թե ոչ, միեւնույն է այն շանս չունի հաղթելու:


«Ընդիմությունն այս ընտրություններում ստանալու է այնքան ձայն, որքան հանրապետականները նրանց կտան՝ մոտավորապես 25 տոկոս: ՀՀԿ-ն ունի իր ընտրազանգվածը, իր համար խնդիր է, որ գոնե երեք ուժ մասնակցի ընտրություններին, քանի որ դա օրենքի պահանջ է եւ մրցակցության իլյուզիա է պետք ստեղծել», - ասաց Արմեն Բադալյանը:

Վարչապետը դժգոհ է. գյուղատնտեսության ոլորտում առկա վիճակը զարմացրել է Կարապետյանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար