29.03.2024
Փորձագետ. Մինսկի խմբի մեխանիզմները ղարաբաղյան հարցում չեն աշխատում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատճառով ԱԺ առաջին նիստը կտեղափոխվի

Եթե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ընտրությունների արդյունքները չբողոքարկի Սահմանադրական դատարանում, ապա նորընտիր Ազգային Ժողովը իր աշխատանքները կսկսի ապրիլի 27-ին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:


Նրա խոսքով՝ նոր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը հրաժարական կտա, որից հետո 10 օրվա ընթացքում կնշանակվի նոր վարչապետ, իսկ 20 օրվա ընթացքում կձևավորվի նոր կառավարությունը: Սակայն, ըստ ամենայնի, նոր Ազգային Ժողովը իր աշխատանքները կսկսի ավելի ուշ, քանի որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմելու է ՍԴ:


Նշենք, որ նախօրեին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց դաշինքի՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը: Սակայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր հայտարարեց, որ առաջիկա օրերին իրենք դիմելու են Սահմանադրական դատարան: ԿԸՀ դիմելը, ըստ նրա, ընթացակարգն էր պահանջում, իսկ ընտրություններն անվավեր ճանաչելու համար փաստերի ամբողջական փաթեթն իրենց կողմից կներկայացվի հենց ՍԴ:


Լևոն Զուրաբյանը նկատեց, որ ահռելի աշխատանք ունեն անելու՝ նայելու ամեն ընտրատեղամասի 25-30 ժամանոց տեսաձայնագրությունը, խախտումներն առանձնացնելը և այլն: «Խախտումներն ահավոր են, շատ են, և սուտ է, թե տեղամասերում չեն եղել խախտումներ: Ժողովրդին ուղղակի ահաբեկել են, գործադրվել է վարչական ռեսուրս և այն ուղղակի պարտադրված է եղել գնալ ու քվեարկել իրենց հրամայված կոնկրետ թեկնածուի օգտին»,- նշեց նա:


Միեւնույն ժամանակ Թովմասյանը հայտնեց, որ Օրենսդիր մարմնում գործող մի երկու հանձնաժողովներ կկրճատեն։ Թոմվասյանը ենթադրում է, որ կրճատվող հանձնաժողներն, ամենայն հավանականությամբ, կլինեն Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:


ԱԺ աշխատակազմի ղեկավարը նաև նկատեց, որ համաձայն Սահմանադրության` նոր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը հրաժարական կտա: «Կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները: Դրանից հետո 10 օրվա ընթացքում կնշանակվի նոր վարչապետ, 20 օրվա ընթացքում կձևավորվի կառավարություն: 20 օրվա ընթացքում կառավարությունը ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը, որը խորհրդարանը կքննարկի արտահերթ ռեժիմով՝ 5-օրյա ժամկետում», – եզրափակեց Հրայր Թովմասյանը:

Վարչապետ. Մոսկվա-Երևան երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար