29.03.2024
ԱՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 230 կրակոց
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց Երևանի համար պայքարից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել չմասնակցել մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: 


«Հավատարիմ մնալով միշտ ձեր առջև անկեղծ լինելու իմ խոստմանը՝ տեղեկացնում եմ, որ իմ քաղաքական թիմի հետ քննարկումներից հետո, «Ծառուկյան» դաշինքը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Վստահ եմ, որ երևանցիները կընդունեն և կհարգեն իմ կայացրած այս որոշումը:


Դուք գիտեք, որ որևէ ընտրության մասնակցությունը ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Դուք գիտեք, որ իմ կարգախոսն է՝ ասված խոսքը, տրված խոստումը անպայմանորեն պետք է իրականություն դառնա:

«Ծառուկյան» դաշինքը կազմավորվել էր ԱԺ ընտրությունների նախաշեմին, և հանրությանը ներկայացել էր գրագետ մշակված ծրագրով և առաջարկությունների փաթեթով։


Ուստի, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, այս կարճ ժամանակահատվածում, գործնականում անհնար էր երևանցիների դատին ներկայացնել քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր և պատշաճ ծրագիր: Մենք, իհարկե, գիտենք մեր քաղաքի բոլոր խնդիրները՝ վերելակների անմխիթար վիճակ, վթարային շենքերի առկայություն, մայրաքաղաքի արվարձանների բազում խնդիրներ, մշտական պրոբլեմ դարձած աղբահանության խնդիր, անբարեկարգ ճանապարհներ:


Հարգելի երևանցիներ, այս և բազմաթիվ այլ լրջագույն պրոբլեմների լուծման համար անհրաժեշտ էր ներկայացնել փաստարկված և հիմնավորված՝ մայրաքաղաքին արժանի ծրագիր: Ցավոք, ժամանակահատվածը չափազանց կարճ էր նման ծրագիր կազմելու և հանրությանը ներկայացնելու համար:


Ես հարգում եմ իմ երկիրն ու իմ հայրենակիցներին և երբեք ինձ թույլ չեմ տա առանց լուրջ ծրագրի և դրանց ռեսուրսների հաշվարկման աղբյուրների՝ մասնակցել որևէ ընտրության:


Իմ այս որոշումը կարող է մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ներկայացնելու և դրանք իրականացնելու: Վստահ եմ, որ երևանցիները ըմբռնումով կմոտենան իմ այս որոշմանը:


Անկախ մեր կայացրած որոշումից, իմացեք, որ միշտ ձեր կողքին եմ եղել և ձեր կողքին եմ լինելու»,- ասված է Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ:


Նշենք, որ այս պահին հայտնի է մայիսին կայանալիք ընտրությանը երեք քաղաքական ուժերի մասնակցության մասին. Հանրապետական կուսակցությունը հանդես կգա ցուցակով, որը կգլխավորի Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն է Նիկոլ Փաշինյանը և «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը կմասնակցի ընտրությանը իր նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունով:


Ավելի վաղ Դաշնակցություն կուսակցությունը ևս հայտարարեց, որ չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին:   

ԱԺ-ում ներկայացված կլինեն չորս ուժեր. ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների արդյունքները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար