29.03.2024
ԱՄՆ գործողություններն էլ ավելի են փչացնում ռուս-ամերիկյան հարաբերությունները. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փորձագետներ. ԱՄՆ–ն սկսել է Ասադին տապալելու գործընթացը

ԱՄՆ–ն կտրուկ փոխել է օրակարգը Սիրիայում ևն հավանաբար, ամերիկացները գնալու են հակամարտության հետագա էսկալացիայի։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն, փոխանցում է kp.ru–ը։

Նա նշել է, որ նախագահ Թրամփը քաջություն է ունեցել անել այն, ինչ չի արել Բարաք Օբաման` թույլատրել է հարվածել սիրիական ռազմաբազային հորինված պատճառաբանությամբ։ Դա ցույց է տալիս ԱՄՆ–ի ագրեսիվ քաղաքականությունը։

Ըստ նրա, ԱՄՆ–ի հարվածը Սիրիայի ռազմակայանին հակամարտության քաղաքական լուծման վրա խաչ է քաշում։
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ սա մեծ պատերազմի սկիզբն է։

Նրա խոսքով, ԱՄՆ–ը սկսել է Բաշար Ասադին հեռացնելու գործընթացը։ Դա չի լինելու տոտալ պատերազմ։ Թրամփը ավելի վատն է, քան Օբաման` Ասադի տապալման պարագայում քաղաքացիական պատերազմը կշարունակվի ու կլինի ավելի արյունահետ։ Ըստ նրա, ՌԴ–ին կփորձեն դուրս մղել Սիրիայից։

ՌԴ–ի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհդի անդամ Բոգդան Բեզպալկոն հայտարարել է, որ ԱՄՆ–ն սկսել է ակտիվ միջամտությունը սիրիական հակամարտությանը, փոխանցում է ren.tv–ը։ Նա նշել է, որ այդ միջամտությունն ուղղված է Ասադի դեմ` ԱՄՆ–ն ցանկանում է զիջումների կորզել նրանից, ստիպել հրաժարական տալ: 
Փորձագետը հավելել է, որ սիրիական ռազմակայանին հարվածը հիշեցնում է Իրաքի, Լիբիայի և Հարավսլավիայի իրադարձությունները։

Պուտինի շնորհիվ հնարավոր եղավ զերծ մնալ միջուկային հակամարտությունից. Փորձագետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար