29.03.2024
Բաքվում Իսրայելի դեսպան.Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի ռազմաբազային

Սիրիական երկարամյա ճգնաժամի մեկնարկից առաջին անգամ ԱՄՆ-ն թևավոր հրթիռներով հարված է հասցրել սիրիական կառավարական ուժերի ռազմաբազային: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Աղբյուրները հայտնում են զոհերի մասին: Հոմսի նահանգապետ Թալալ ալ-Բարազին պատմել է, որ հարվածից հետո հրդեհ է բռնկվել, տուժել է մի քանի մարդ: Իշխանությունները դեռ հստակ տեղեկատվություն չունեն զոհերի ու վիրավորների մասին:


Ամերիկյան կողմի տվյլաներով` ռազմաբազայում կարող էին գտնվել նաև ռուս զինվորականներ: Պաշտոնապես այդ տեղեկատվությունը դեռ չի մեկնաբանվել:


Պենտագոնից հայտնում են, որ ավիահարվածը հասցվել Սիրիայի ժամանակով 4.40, բաց է թողնվել 59 թևավոր Tomahawk հրթիռ: Ավիահարվածը ԱՄՆ-ն հասցրել է ինքնուրույն, առանց դաշնակիցների մասնակցության:   


«Շայրաթ ավիաբազան օգտագործվում էր քիմիական զենքի պահման և օգտագործման համար: ԱՄՆ հետախուզության տվյալներով, ապրիլի 4-ին ինքնաթիռները Շայրաթից քիմիական զենքի օգտագործմամբ հարվածներ են հասցրել: Մեր հարվածը հասցվել է սիրիական ռեժիմը քիմիական զենք օգտագործելուց զսպելու նպատակով»,- ասված է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսի հայտարարության մեջ:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարվածը որակել է իբրև «համարժեք պատասխան» իբրև թե ապրիլի 4-ին Սիրիայի իշխանությունների կողմից Իդլիբ նահանգում քիմիական զենքի օգտագործմամբ հարձակմանը: Այս կերպ, գրում է ՌԻԱ Նովոստին, Թրամփը անցավ այն սահմանագիծը, որն այդպես էլ չհատեց Բարաք Օբաման, ով բավարարվում էր միայն սիրիական ընդդիմությանն աջակցելով:


 


 


 

Ազնավուրը ստիպեց Կրեմլին արտասվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար