Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը

200

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, կուսակցության գործադիր մարմնի անդամ, Երևանի կառույցի պատասխանատու Տարոն Մարգարյանը: 


Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, որոշումը կայացվել է նախագահի առաջարկով եւ միաձայն:


«Մենք կարծում ենք, որ այս տարիների ընթացքում քաղաքապետ Մարգարյանի գլխավորությամբ Երևան քաղաքում տեղ են ունեցել շատ լուրջ բարեփոխումներ, և կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երևանի ավագանին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կշարունակի այն բարեփոխումները, որը նախաձեռնել է տարիներ առաջ», - հավելեց ՀՀԿ խոսնակը:


Շարմազանովը նաև նշեց, որ ՀՀԿ ցուցակի երկրորդ համարն է միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...