29.03.2024
Ռուսաստանի և Իրանի նավթային գործարքը չի կրելու բարտերային բնույթ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նարիշկինը Ղրիմի միացման մասին. Մոսկվան հետ չի կանգնի նախանշված ուղենիշից

Ղրիմի միացումը Ռուսաստանի Դաշնությանը ճիշտ որոշում էր և Մոսկվան չի պատրաստվում հրաժարվել նախանշված ուղենիշից: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

«Այսօր պատժամիջոցների չեղարկման դիմաց Ռուսաստանին առաջարկում են հրաժարվել Ղրիմից և Սևաստոպոլից՝ դավաճանել նրանց, ովքեր մեզ վստահել են: Ընդհանրապես բացառվում է: Մենք չենք շեղվի նախանշված ուղենիշից և մեզ ճնշելը անիմաստ է», - նշել է Նարիշկինը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, պատժամիջոցներից տուժում են երկու կողմերը՝ ՌԴ-ը և Արևմուտքը: Պետդումայի խոսնակը նշել է, որ արևմտյան գործընկերները կարող են շարունակել համառել, սակայն նրանք պետք է հասկանան, որ այդպես նրանք չեն հասնի հայտարարված նպատակին:

Նարիշկինը նշել է, որ նախորդ տարվա մարտի իրադարձությունը նախապես ոչ ոք չէր կարող կանխատեսել մինչև մանրուքները, սակայն և՛ նախագահը, և՛ Դուման, և՛ Դաշնային Խորհուրդը հասկանում էին քաղաքացիների տրամադրությունը, որոնց մեծամասնությունը աջակցել է բարձրագույն քաղաքական իշխանության գործողություններին:

«Ինձ մոտ կասկածի անգամ նշույլ չկար 2014թ.-ի մարտի որոշումների ճիշտ լինելու վերաբերյալ», - նշել է Նարիշկինը: Նա նաև հիշեցրել է, որ Մոսկվան երբեք չի ցանկացել գնալ առճակատման Արևմուտքի հետ՝ դա ամերիկացի, իսկ նրանց հետևից էլ եվրոպացի գործընկերներն են օգտվել Ուկրաինայի իրադարձություններից, որպեսզի սրեն հարաբերությունները ՌԴ-ի հետ:

«Մեր երկիրն ուկրաինական հակամարտության երկու կողմերին էլ կոչ էր անում նստել բանակցությունների սեղանի շուրջ և վիճելի հարցերը լուծել խաղաղությամբ՝ օգտագործելով երկխոսության գործիքը, այլ ոչ ուժի փաստարկը: Տեսեք, թե քանի անգամ է Պետդուման ընդդիմախոսներին սթափվելու կոչեր արել: Մեզ չեն լսել, հակառակը, սկսել են իրականացնել համակարգված և զանգվածային հակառուսական արշավ: Կարելի է զարմանալ, սակայն խոսել, թե իբր Արևմուտքը թույլ է տվել քաղաքական սխալ, ես չէի ասի: Խոսքը գնում է ծրագրավորված ակցիայի մասին», - հավելել է նա:
Կասպից ծովի իրավական կարգավիճակի համաձայնագիրը պատրաստ կլինի Աստանայի գագաթաժողովին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար