29.03.2024
Կառավարությունը պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը կավելացնի 50 մլրդ դրամով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հակառակորդը արկակոծել է Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը

Այսօր կեսօրից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր արցախյան ուժերը հակամարտ զորքերի շփման գծում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, 60 միլիմետրանոց ականանետից արկակոծել են Թերթերի շրջանի Ղափանլը գյուղը, ինչի արդյունքում վնասվել է մասնավոր տնտեսություն:


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ այսօր ժամը 12:40-13:15-ի սահմաններում հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 4 արկ:


ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում են վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն:


Հակառակորդի ականանետային հարվածներից ՊԲ-ն կորուստներ չունի:


Նշվում է նաև, որ ապրիլի 5-ին և 6-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հյուսիսային և կենտրոնական ուղղության մի շարք զորամասերում անց է կացրել արտագնա ծառայողական խորհրդակցություններ:


Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ինչպես ներզորամասային, այնպես էլ համաբանակային նշանակության հարցեր, համապատասխան պաշտոնատար անձինք բանակի հրամանատարի կողմից ստացել են ցուցումներ և հանձնարարականներ:

ՔԿ. 6 անձի մեղադրանք է առաջադրվել՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար