20.04.2024
Սամվել Բաբայանի նկատմամբ կալանավորումից հետո որևէ քննչական գործողություն չի կատարվել
prev Նախորդ նորություն

Կառավարությունը պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը կավելացնի 50 մլրդ դրամով

Կառավարությունը գնում է պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 50 մլրդ ՀՀ դրամով ավելացնելու քայլին: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:


Նա հիշեցրել է, որ անցած տարի, երբ ներկայացվում էր 2017 թվականի պետական բյուջեն, բազմիցս նշվել է, որ 2017-ի բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերը իրենց համար բարձր հավակնություն չեն և եթե տնտեսական իրավիճակն ավելի լավ լինի, քան ակնկալվում է, ապա հավաքագրված լրացուցիչ միջոցները կվերաուղղվեն կապիտալ ծախսերին: Արամյանը դա բացատրել է այն հանգամանքով, որ 3,2 տոկոս տնտեսական աճը իրենց թիմի ամբիցիան չէ, «մեր թիմի ամբիցիան շատ ավելի բարձր տնտեսական աճն է, մենք միջնաժամկետում հավակնում ենք ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ»: Հենց դրա համար, ասել է նա, շատ կարևոր է, որ լրացուցիչ միջոցներն ուղղեն հատկապես կապիտալ ծախսերին.


« Մենք փոխվարչապետի մոտ մի քանի փուլով և՛ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, և՛ մեր գործընկերների հետ քննարկումներ ենք ունեցել, որպեսզի նախապատվություն տանք արտաքին ֆինանսավորմամբ այն ծրագրերին, որոնք կապիտալ բնույթի են և կարող են ունենալ արագ տնտեսական էֆեկտ: Այդ վարժությունն ավարտված է. շուրջ 98 միլիոն դոլարի չափով մենք առանձնացրել ենք այն ծրագրերը, որոնք կարելի է այս տարի իրականացնել, սակայն պետք է հաշվի առնել նաև մի երևույթ, որ երբ 98 մլն դոլար մենք արտաքին ֆինանսական կազմակերպություններից վերցնում և ծախս ենք կատարում, դա որոշակիորեն ազդում է նաև պարտքի և դեֆիցիտի ցուցանիշի վրա: Մյուս կողմից, քանի որ ասել ենք, որ պարտքի ցուցանիշը միջնաժամկետում կայունացնելը մեզ համար առաջնահերթություն է, կարևոր է, որպեսզի կարողանանք արդյունավետ այդ նպատակին հասնենք: Այստեղ ունենք նաև լավ լուր. դա մեր հարկահավաքման ցուցանիշն է առաջին եռամսյակում: Մենք 1 տրիլիոն 135 միլիարդ դրամի ադեկվատ ծրագիրը գերակատարել ենք, որը դրված էր եռամսյակային կատարման համար, այսինքն՝ գերակատարել ենք ծրագիրը 11,5 մլրդ ՀՀ դրամով: Սա նշանակում է, որ եթե այդ վարքագիծը մենք կարողանանք պահպանել, մեզ համար հասանելի կլինի շատ ավելի բարձր ցուցանիշ»,- նշել է Արամյանը:


Նախարարի խոսքով՝ տարվա համար շուրջ 50 միլիարդով կարող են բարձրացնել հարկային եկամուտները և միևնույն ժամանակ այդքան էլ կատարեն կապիտալ ծախսեր, որպեսզի 2018 թվականին կարողանան շատ ավելի բարձր թիրախավորել տնտեսական աճի ցուցանիշը: Կառավարությունը պատրաստ է հաշվի առնել նաև որոշակի ռիսկեր, քանի որ ընդունում են, որ շատ բարձր ցուցանիշ են սահմանում ՊԵԿ-ի համար:


«Եթե տարվա համար նախագծված հարկերի ծրագիրը շուրջ 50 մլրդ-ի չափով ավելացնում ենք և դրա արդյունքում 1 տրիլիոն 187 միլիարդի կատարման մասով մենք ունենանք դժվարություններ, բնականաբար, մենք ընթացքում ճշգրտում կանենք ծախսերի ցուցանիշում, որպեսզի պարտքի ցուցանիշը մեզ մոտ գերաճ չլինի և միևնույն ժամանակ մենք չունենանք ավելի բարձր պակասուրդ: Այդ պարագայում, պարոն վարչապետ, ես կխնդրեմ Ձեր հանձնարարականը բոլոր գերատեսչություններին, որոնք մասնակցել են փոխվարչապետի մոտ քննարկումներին, որպեսզի մեկշաբաթյա ընթացքում շատ արագ ներկայացնեն բյուջետային հայտերը, որովհետև այս կապիտալ ծախսերն անելու համար անհրաժեշտ է իրավական հիմք և այդ իրավական հիմքը դա փոփոխություն է 1313-Ն որոշման մեջ: Ֆինանսների նախարարությունը  ամբողջությամբ դրանք կամփոփի՝ փոփոխություն մտցնելով 2017թ. բյուջեում, որն էլ մի կողմից թույլ կտա, որպեսզի այդ կապիտալ ծախսերը 2017թ. արդեն մեկնարկեն, իսկ մյուս կողմից՝ բյուջեն կբալանսավորենք»,- դիմելով վարչապետին հավելել է նա:

Իր հերթին  Կարեն Կարապետյանը նախ նշել է, որ ՊԵԿ-ի աշխատանքը առաջին եռամսյակում լավ են գնահատում, ինչն էլ իրավունք է տվել նման գործողությունների գնալ: Այնուհետ նա նշել է, որ այս քայլին գիտակցաբար գնում էին, բայց հատուկ հիմա են բարձրաձայնում, որպեսզի որևէ մեկը իրենց չմեղադրի, թե պոպուլիզմով են զբաղվում, քանզի այս լուծումը, Կարապետյանի խոսքով, նախապատրաստված էր մինչև ընտրություններ:


Եվ երրորդ.


«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ ՊԵԿ-ի առջև բավականին ծանր խնդիր ենք դնում: Սա ընդհանրապես աննախադեպ է: Պլանը գերակատարելու պարագայում մենք պլանը փոխում ենք: Մենք նաև սպասում ենք ՊԵԿ-ից 2-րդ փուլի բարեփոխումների ծրագիրը և ամեն ինչով աջակցելու ենք: Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ խնդիր ենք դրել և տարվա վերջ, գնահատական տալուց հաշվի ենք առնելու բոլոր այս փոփոխությունները»,- հավելել է Հայաստանի վարչապետը:

Հակառակորդը արկակոծել է Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel