29.03.2024
Փորձագետ.Նազարբաևը Բաքվում քննարկելու է Տրանսկասպյան միջանցքը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փորձագետ. ՌԴ–ի համար մեծ օգուտ կլիներ Ադրբեջանի մասնակցությունն ԵԱՏՄ–ին

ՌԴ–ի համար մեծ օգուտ կլիներ Ադրբեջանի ամբողջական կամ մասնակի մասնակցությունն ԵԱՏՄ–ին։Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսեյ Ֆենենկոն։

Նա նշել է, որ Ադրբեջանը, որպես ԵԱՏՄ–ի անդամ, օգուտներ կքաղեր ՌԴ–ի հետ նավթագազային ոլորտում համագործակցությունից։ Ռուս–թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին հնարավոր կլիներ կառուցել Կասպյան ավազանում միասնական նավթագազային ենթակառուցվածքներ` դեպի Թուրքիա գազի տարանցման համար։

Նա նշել է, որ Հյուսիս–Հարավ միջանցքը հնարավորություն կտա ՌԴ–ին ավելի անկախ լինել Վրաստանի ու ՀՀ–ի տարանցումից, իսկ Ադրբեջանը կդառնա կապող օղակ` ՌԴ–ի ու Իրանի միջև: Ռուսաստանը խորացնում է ռազմա–տեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Փոխանցում է report.az–ը։


Քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է, որ Ադրբեջանն ալերգիա չունի ԵԱՏՄ–ից, սակայն դեռևս բավարար չեն քաղաքական և տնտեսական օգուտներն անդամակցության համար։ Ադրբեջանը դեռևս հետևում է ԵԱՏՄ–ին, սակայն փաստարկված հետաքրքրություն չկա։ Ադրբեջանը կարող է իր ապրանքներն ազատ իրացնել համաշխարհային շուկաներում։ Դրանից հրաժարվելը խելացի չէր լինի։


Նա հավելել է, որ Ադրբեջանին դեռևս բավարարում է համագործակցությունն ԱՊՀ–ի շրջանակներում, փոխանցում է vesti.az–ը։

Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար