28.03.2024
Հակոբ Բեգլարյանի շտաբը հերքում է անհերքելին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՔԿ-ն ընտրախախտումների վերաբերյալ ստացել է հանցագործության հատկանիշներ պարունակող 8 նյութ

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 15.00-ի դրությամբ, ստացվել է 8 նյութ՝ Երևանի թիվ 1/01, 2/19, 3/06͵ 9/47͵ 9/12͵ 9/55, 7/59͵ 7/58 ընտրատեղամասերում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։


Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ՝

1. Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 2/19 ընտրատեղամասում արձանագրվել է կրկնակի քվեարկության փորձ՝ Երևան քաղաքի բնակիչ, 11.03.1994 թ. ծնված Հ.Ղազարյանի կողմից։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է «transparency.am» էլեկտրոնային կայքէջում 2017թ. ապրիլի 2-ին տեղադրված ահազանգն առ այն͵ որ թիվ 1/1 ընտրատեղամասում տեղի է ունեցել քվեարկության գաղտնիության խախտում. ընտրողի քվեարկության վերահսկողություն է կատարվել այլ անձի կողմից:
Հաշվի առնելով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

3. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է թիվ 9/12 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիությունը խախտվելու վերաբերյալ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հրապարակած հաղորդումը։ Ըստ ահազանգի՝ «հանձնաժողովի ՀԱԿ անդամը տեղեկացրել է դիտորդին, որ քվեարկողը ցույց է տվել իր քվեաթերթիկը հանձնաժողովի՝ ՀՅԴ անդամին»:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

4. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է aysor.am կայքում տեղադրված հրապարակումն առ այն͵ որ թիվ 9/47 ընտրատեղամասում դիտորդ Հայկ Մարությանը լրագրողներին հայտնել է քվեարկության գաղտնիության խախտման մասին: Ըստ նրա՝ ընտրատեղամասի քվեախցիկի հետևում նկատել է տեսախցիկ, ինչպես նաև պատուհան:

Հաշվի առնելով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

5. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են ստացվել՝ թիվ 3/06 ընտրատեղամասում կրկին քվեարկելու փորձ կատարելու վերաբերյալ։ Ըստ ահազանգի՝ Երևանի բնակիչ Ա.Թադևոսյանը քվեարկությունը կատարելուց հետո կրկին մոտեցել է ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորմանը։ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

6. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել 7/59 ընտրատեղամասում կրկին քվեարկելու փորձ կատարելու վերաբերյալ։ Ըստ հաղորդման՝ ժամը 08։40-ի սահմաններում Բ.Միրզոյանը կատարել է կրկնակի քվեարկության փորձ։ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

7. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են ստացվել թիվ 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու մասին:
Ըստ ահազանգի՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի բնակիչ Ա.Համբարձումյանը թիվ 9/55 ընտրատարածքում կատարել է կրկնակի քվեարկության փորձ: ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

8. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են ստացվել͵ որ 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, թիվ 7/58 ընտրատեղամասում գրանցվել է ընտրող Ս.Նիկոլյանի կողմից կատարված կրկնակի քվեարկության փորձ։ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ընտրախախտումների վերաբերյալ ստացվող նյութերի և քննության արդյունքների մասին տեղեկությունները կտրամադրվեն պարբերաբար։


Ըստ դիտորդական կազմակերպությունների հաղորդումների, առավել շատ խախատումներ են՝ տեխնիկական սարքի խափանում կամ բացակայություն, ընտրողի կողմից քվեարկության, գաղտնիության խախտում եւ թեքահարթակի բացակայություն: Ընտարխախտումների գրեթե 75 տոկոսը թույլ են տվել տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները:

 

ՊՆ-ը պարզաբանում է տարածել «զինվորականների ուղղորդված քվեարկության» վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար