29.03.2024
Սերժ Սարգսյանը քվեարկելուց մտածել է խաղաղության մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ծառուկյան. Որոշողը ժողովուրդն է, թե ապրիլի 3-ին ինչ Հայաստան է ուզում

Քիչ առաջ Առինջում քվեարկեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քվեարկել է հանուն ապագա Հայաստանի.

«Որոշողը ժողովուրդն է, թե ապրիլի 3-ին ինչ Հայաստան է ուզում», - ասաց նա: Ինչ վերաբերում է բուն ընտրական գործընթացին, նա վստահություն հայտնեց, որ ամեն ինչ նորմալ է ընթանում: «Բոլոր պայմանները կան, որպեսզի նորմալ ընտրություններ անցկացվեն»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը:


Լրագրողներին հետաքրքրել է նաեւ, եթե դաշինքը 50+1 արդյունք չարձանագրի, արդյոք կկատարվե՞ն 15 մլրդ դոլարի ներդրումները, որոնց մասին նա հայտարարել էր «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հավաքի ժամանակ: «Եթե օրենքն իմ ձեռքը չլինի, երաշխավոր չլինի, ո՞նց եք պատկերացնում, որ կներդնեն»,- պատասխանել է Գագիկ Ծառուկյանը:


Նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ բազմաթիվ ընկերներ ունի ամբողջ աշխարհում, որոնք հարգում են իրեն, բայց ներդրումների համար երաշխավոր է պետք: «Որոշ չափով ներդրումներ կլինեն, ինչպես մինչեւ հիմա է եղել, բայց իհարկե, ամբողջ ծավալով չեն անի»,- ասել է Ծառուկյանը:


«Այսօր պետք է կուսակցությանը ձայն տաս, որը բարեփոխումներ անի, փոփոխություններ անի: Ով խոսք է տվել, որ գործ կանի, որ ժողովրդին էս վիճակից կհանի, նրանք էլ թող պատասխան տան: Ես ասել եմ այն, ինչը կարող եմ անել»,- հավելեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը:


Գագիկ Ծառուկյանը հերքել է լուրերն այն մասին, որ ամբողջ հանրապետությունում ընտրակաշառք են բաժանել:


Նշենք, որ այս ընտրապայքարում Հանրապետական կուսակցության հիմնական մրցակից է համարվում «Ծառուկյան» դաշինքը:

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի քվեարկությանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար