29.03.2024
Փորձագետ. Եթե ՌԴ–ն հեռանա ադրբեջանական սպառազինությունների շուկայից` ՀՀ–ն ոչինչ չի շահի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ընտրողների ուռճացված թվեր, քվեների միգրացիա. Զոհրաբյանը ներկայացրեց «անբիծ ընտրությունների» իրական պատկերը

Քանի որ իշխանության ներկայացուցիչները անընդհատ խոսում են անբիծ ընտրությունների անցկացման մասին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը առանձնացրել է մի քանի դրույթներ, որոնք իրական պատկերն են ցույց տալիս:
Ըստ պատգամավորի` առաջին դրույթը կարելի է կոչել «քվեների միգրացիա կամ քվեների չու».

«Թռչունների չու տաք երկրներ լսել էինք, բայց քվեների միգրացիա կամ քվեների չու չէինք լսել. Հայաստանի բնակիչներին մի բնակավայրից տեղահանում են և տեղափոխում են այլ բնակավայր: Այն, ինչ այսօր կատարվում է անձնագրային բաժանմունքներում, քվեների այդ միգրացիան ուղղակի անընդունելի է, քանի որ այստեղ լրջագույն կեղծարար մանիպուլյացիաներ են թաքնված»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց նա` դիմելով ՀՀ-ում դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպություններին, որպեսզի ուշադրություն դարձնեն, թե ինչ է կատարվում անձնագրային բաժանմունքներում:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ոստիկանությունը պաշտոնապես հաստատել է, որ վերջին մեկ ամսում 7 հազար քաղաքացի փոխել է գրանցման վայրը: Օրենքը, ըստ նրա, դա թույլ տալիս է, բայց «քվեների նման չուն ու մասայական միգրացիան խիստ խնդրահարույց է»:

Երկրորդ դրույթը, որ տեղավորվում է իշխանությունների կողմից հայտարարված անբիծ ընտրություններ հասկացության մեջ, ըստ Նաիրա Զոհրաբյանի հետևյալն է. ոստիկանությունը ԿԸՀ-ին տրամադրել է տեղեկանք Հայաստանում ընտրողների թվի վերաբերյալ, համաձայն որի`2016 թվականի դեկտեմբերի 30-ի տվյալներով ՀՀ-ում կա 2 մլն 564.334 հազար ընտրող: Սակայն նույն ժամանակահատվածի համար ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը տրամադրել է տեղեկանք, ըստ որի` Հայաստանում կա 2 մլն 993 հազար բնակիչ.

«Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Հայաստանում ապրողների 85 տոկոսը 18-ից բարձր տարիքի են, այսինքն` վերջին տարիներին Հայաստանից արտագաղթել են բացառապես 1-18 տարեկան անչափահասները: Սա ուղղակի աբսուրդ է», - շեշտեց Զոհրաբյանը: Նա նաև ավելացրեց, որ համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների` այս պահի դրությամբ ՀՀ-ում ընտրողների թիվը 68 հազարով ուռճացված է:

«Անբիծ ընտրություն. Դրույթ 3-րդ»: ԲՀԿ խմբացության ղեկավարը այս հատվածումհիշատակեց ռեյտինգային ընտրակարգը, որն, ըստ նրա, ուղղակի խայտառակություն է: Սակայն քանզի ելույթի ժամանակը սպառվեց, Զոհրաբյանը այդպես էլչկարողացավ հիմնավորել իր այդ գնահատականը:
Սերժ Սարգսյանը դատապարտել է ԵԽ պատգամավորների նկատմամբ Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարելը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար