28.03.2024
Խոշոր բրիտանական բանկը սկանդալային բացահայտման էպիկենտրոնում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ուկրաինան հրաժարվում է Վրստանին հանձնել հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին

Ուկրաինան հրաժարվում է Վրստանին հանձնել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին:

Նման հայտարարություն է արել Վրաստանի Գլխավոր դատախազությունը: Ըստ կառույցի՝ ուկրաինական կողմը հրաժարվում է համագործակցել Թբիլիսիի հետ, չնայած երկրների միջև առկա է արտահանձման մասին համաձայնագիր, տեղեկացնում է Newsgeorgia.ru-ն: Ավելի վաղ Վրաստանը իր դժգոհությունն էր հայտնել Սաակաշվիլուն Ուկրաինայի նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակելու համար և պահանջել էր պաշտոնյայի արտահանձնումը:

Վրաստանում Զուրաբ Ադեիշվիլիին մեղադրվում է շահույթ ստանալու, կալանավորների նկատմամբ անմարդկայն և ստորացուիցիչ վերաբերմունք դրսևորելու և քրեական գործ կեղծելու նապատակով պաշտոնեական լիազորությունները գերազանցելու և չարաշահելու մեջ: 2013 թ.-ի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով Ադեիշվիլիի նկատմամբ ընտրել է նախնական կալանքի կիրառումը:

Վրաստանի Գլխավոր դատախազություն 2014 թ.-ի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել 2007 թվականին «Իմեդի» հեռուստաընկերության դեմ հետապնդումների, միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականությունը յուրացնելու, ինչպես նաև պաշտոնական լիազորությունները չարաշահելու՝ 2007 թվականի նոյեմբերի 7-ի զանգվածային ցույցը ցրելուն փաստով:

Միխայիլ Սաակաշվիլու նկատմամբ հայրտարարված է ներպետական հետախուզում: Իրականացվում են գործողություններ նրա նկատմամբ միջազգային հետախուզություն հայտարարելու համար:
Ռուսաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր Վրաստանին ՆԱՏՕ ներքաշելու դեպքում - Սերգեյ Լավրով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար