29.03.2024
Հայացք Բաքվից. Ադրբեջանը դեռևս մնում է ներկրումից կախված պետություն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնության են եկել նոր համաձայնագրի շուրջ

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ձախողումից երեք տարի անց, Հայաստանն ու Եվրամիությունն այսօր համաձայնության են եկել նոր քաղաքական համաձայնագրի շուրջ: Փաստաթուղթն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի առաջիկա մայիսին: Այս մասին հայտնում է «Ազատության» Բրյուսելի թղթակիցը:

Համաձայնագիրը Բրյուսելի և Երևանի հետագա հարաբերությունների հիմք է հանդիսանալու։ Փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտական փուլն ամփոփվում է Հայաստանի նախագահի նախօրեին մեկնարկած բրյուսելյան այցի ընթացքում։

Եվրամիության մայրաքաղաքում այսօր Սերժ Սարգսյանը նախ հանդիպելու է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախատեսված են հանդիպումներ նաև Եվրահանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի նախագահի, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ղեկավարության և Եվրամիության դիվանագիտության ղեկավարի հետ։

Երևանն ու Բրյուսելն այսպիսով փորձում են վերակառուցել հարաբերությունները, որոնք ինչ-որ չափով խզվեցին այն բանից հետո, երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն անակնկալ հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային, իսկ հետո նաև Եվրասիական Միությանը։

Այդ հայտարարությամբ Հայաստանի ղեկավարն, ըստ էության, հրաժարվեց Եվրամիության հետ ավելի քան երեք տարի տևած բանակցություններից հետո սպասվող Ասոցացման համաձայնագրի կնքումից, ինչը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Արեւմուտքը Հայաստանի դեմ դրեց աշխարհաքաղաքական ընտրություն՝ կամ Ռուսաստան, կամ Արեւմուտք։

Այնուհետեւ սակայն Հայաստանը հայտարարեց, թե ցանկանում է շարունակել Եվրամիության հետ երկխոսությունը քաղաքական և առևտրային ոլորտներում։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ, նոր փաստաթուղթը թեև ավելի թույլ է սակայն կողմերի համար այն մեծ կարևորություն ունի։

«Չնայած Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միության անդամ է, բայց անակնկալ կերպով Եվրամիությունն առաջարկում է ավելի մեծ տնտեսական բաղադրիչ, քան մենք ակնկալում էինք: Կային նշանակալի ոլորտներ ներդրումների, մրցակցության համար, «բաց երկինք»՝ քաղաքացիական ավիացիայի համար, տնտեսական ոլորտներ, որոնք վերցվել են Ասոցացման համաձայնագրից ու հարմարեցվել Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմաններին», - «Ազատության» հետ զրույցում ասել է Կիրակոսյանը։
TWSJ. Ուկրաինայի, Վրաստանի և Ադրբեջանի մշտական չեզոքությունը`ՆԱՏՕ–ի ընդլայնման այլընտրանք
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար