19.04.2024
Արցախյան ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ լուրերը հորինվածք են
prev Նախորդ նորություն

Նամակ կաթողիկոսին. Ապահովեք Արամ Աթեշյանի հրաժարականը

Մի խումբ ստամբուլահայեր բաց նամակ են հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին` խնդրելով միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի գործունեությանն ու ապահովել նրա հրաժարականը: Նամակում ներկայացված են նրանց բոլոր մտահոգությունները:

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Թուրքիայի հայերի պատրիարքի աթոռը դատարկ է շուրջ 8 տարի: Որպես պատճառաբանություն իշխանությունների գործոնն առաջ բերելով` պատրիարքի ընտրությունները տարիներ շարունակ հետաձգվել են: Մենք ժամանակին այս իրավիճակը ձեզ հաղորդել և ներկայացրել ենք 5 000 ստորագրությամբ նամակում։

Այս 8 տարվա ընթացքում արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որը պատրիարքի փոխանորդի իր պաշտոնը ստացել է պետության միջամտությամբ և մեր եկեղեցական ավանդույթներին չհամապատասխանող ձևով, անպատասխանատու կերպով օգտագործել է այդ իրավասությունները. իրավասություններ, որոնք մեր ժողովրդի կողմից նրան երբևէ չեն տրվել:

Առաջնորդական հմտություններից զուրկ Արամ Աթեշյանն արհամարհել է նաև 1915-ին մեր մարդկային կորուստներն ու դրանով իսկ վերք է բացել Թուրքիայի հայության սրտերում, որոնք այդ ցավը տարել են իրենց հոգիներում և ամեն առիթի բարձրաձայնել այդ մասին: Մեր միակ մխիթարությունն այն է, որ չնայած նրա այս զիջողական դիրքորոշմանը` մենք Թուրքիայի տարբեր քաղաքներում դեռ կարողանում ենք ապրիլի 24-ին իրականացնել հիշատակի արարողություններ:

Պատրիարքարանը, որը կոչված է լուծելու մեր խնդիրները, վերածվեց խնդիրներ ստեղծող կառույցի: Հոգևորականներն Աթեշյանի ճնշումներին չկարողացան դիմադրել, իսկ ոմանք էլ դարձան նրա մեղսակիցը: Դրա հետևանքով մեր համայնքի և եկեղեցու միջև եղած կապն էականորեն թուլացավ: Առանց հովիվ մնացած մեր համայնքն օր օրի «հյուծվում է»: Ի վերջո, մարդկանց համբերությունը սպառվել է, և վերջիններս արդեն բողոքի ցույցեր են անում պատրիարքարանի դռների առաջ:

Այսօր բազմաթիվ փորձություններից հետո նոր պատրիարքի ընտրության ճանապարհը բացված է: Մենք գիտենք, որ ոմանք ջանք չեն խնայում այս ընտրությունները խափանելու համար, սակայն այժմ ավելի քան երբևէ վճռական ենք այդ ընտրությունները կազմակերպելու հարցում:

Պետք չէ մոռանալ, որ ընտրվելիք պատրիարքը ոչ միայն մեր եկեղեցու ղեկավարն է լինելու, այլև Թուրքիա պետության առաջ Թուրքիայի հայերին ներկայացնող անձը: Ձեզանից խնդրում ենք հանուն մեր համայնքում արդար և թափանցիկ ընտրությունների կայացման, ճնշում գործադրելով Արամ Աթեշյանի անձնական հավակնությունների վրա, նրա հրաժարականն ապահովել ու մեր եկեղեցու հոգևորականներին օբյեկտիվ պատրիարքի տեղապահ ընտրելու ճանապարհը ցույց տալ:

Մեր մտահոգություններն ու խնդիրները լուծելու Ձեր պատրաստակամությունը մեզ ուժ է տվել, հարգարժան կաթողիկոս: Այս հայտարարությունը գրի է առնվել Թուրքիայի հայության ճնշող մեծամասնության զգացմունքները փոխանցելու նպատակով»:

Նշենք, որ այն ստորագրել են հայ համայնքի մի շարք մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ ու գործարարներ՝ Տիգրան Ալթունը, Կարո Գաբրիելյանը, Ադամ Սարգիսը, Նվարդ Բաքըրօղլուն, Էլիզաբեթ Փեյնիրջին, Նազարեթ Բինալթըն, Արփինե Չիզմեջյանը, այլք:

Հիշեցնենք, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է 2008 թվականից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից: Անցած տարի, երբ Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, Աթեշյանը նամակով դիմել էր Թուրքիայի նախագահ Ռէջեփ Թայիփ Էրդողանին, որում տեղեկացրել էր, թե՝ «Ձերդ գերազանցություն, հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից: Բանաձեւի ընդունումը հայ ազգի մոտ խորը վիշտ է առաջացրել»: Սա բուռն քննադատությունների և բողոքի ալիք էր բարձրացրել, անգամ ԱԺ պատգամավորները հայտարարություններով հանդես եկան, որում դատապարտեցին Աթեշյանին:
Մինասյան. Հայաստանն առաջատար դիրքեր ունի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel