28.03.2024
Իսրայելն ու Թուրքիան ընդլայնում են տնտեսական կապերը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ռազմական փորձագետ. Ուկրաինան օգնել է Ադրբեջանին արդիականացնել բանակը

Ադրբեջանն ու Ուկրաինան ունեն երկկողմ վաղեմի հարաբերություններ ռազմա–տեխնիկական ոլորտում։ Ուկրաինան օգնել է Ադրբեջանին արդիականացնել բանակը։ Ուկրաինական մի շարք զինատեսակներ վերջին տաս տարվա ընթացքում առաքվում են Ադրբեջան։ Այդ մասին հայտարարել է «Defense Express»–ի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Սերգեյ Զգուրեցը։

Նրա խոսքով, Ադրբեջանում Կիևին հետաքրքրում են մի շարք մնացորդային նյութեր, որոնք օգտագործվում են ռազմի դաշտում։ Դրանք հրետանային և համազարկային համակարգերի համար օգտագործվող արկերն են, փոխանցում է hromadskeradio.org–ը։ Նա նշել է, որ Ադրբեջանն Ուկրաինայի վաղեմի գործընկերն է։ Ըստ նրա, Ուկրաինան Ադրբեջանի համար արդիականացրել է մարտական ուղղաթիռներ, այժմ առկա է Ан-178–ի առաքման մեծ պայմանագիր։ Փորձագետը հավելել է, որ առկա են ուկրաինական ներուժի կիրառման հակատանկային համակարգերի ստեղծման հեռանկարներ։
Աբաշիձեն տրանսպորտային միջանցքի մասին. «Ոչ մի նոր բան տեղի չի ունենում»
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար