20.04.2024
ԱԳՆ. ԵԱՏՄ-ին անդամակցելը մեծացրեց ՀՀ տնտեսական հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Սեյրան Օհանյանի «կկապեն» Նորք-Մարաշի զինված խմբի գործին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա հունվարին արձանագրած սոցիալ- տնտեսական նախնական ցուցանիշները: Ինչպես եւ սպասվում էր, երկնիշ աճերի պակաս չկա: Տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա հունվարի համեմատ, ըստ ԱՎԾ-ի, աճել է 6.5 տոկոսով, արդյունաբերությունը` 12.2 տոկոսով, առեւտրի շրջանառությունը` 9.4 տոկոսով...: Ներմուծման ծավալները, ըստ ԱՎԾ-ի, աճել են 1.5 անգամ: Թե ինչի հաշվին են այս աճերը, դժվար է ասել: Ավելի մանրամասն տվյալները կհրապարակվեն հաջորդ շաբաթ: Նշենք, որ անցած տարվա սկզբին էլ ԱՎԾ-ն «բարեհաջող» ցուցանիշներ էր հրապարակում, սակայն տարվա երկրորդ կեսին գրեթե բոլոր ոլորտներում գահավիժում արձանագրվեց»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Սույն գործի հետագա քննության ընթացքում հրապարակումներ եղան, թե դրա հետեւում կանգնած է Սեյրան Օհանյանը: Եվ հիմա, երբ Օհանյանն ընդդիմադիր դաշինք է գլխավորում եւ քննադատում իշխանություններին, վերջիններս մտածում են՝ չխնայել նրան եւ այդ գործի շրջանակներում առնվազն որոշակի բացահայտումներ անել նրա մասին: Մեր աղբյուրները չեն բացառում, որ գործը կարող է նոր ձերբակալությունների հասնել կամ ընդհուպ մինչեւ պաշտպանության նախկին նախարարին այդ գործում ներգրավել: Ինչ վերաբերում է զինված խմբի հետ նրա առնչությանը, ապա նրանց միջեւ կապը, ըստ նույն աղբյուրների, պահպանել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հիմա կալանավայրում է եւ առողջական խնդիրներ ունի եւ առերեսումներից մեկի ժամանակ հայտարարել է, թե Սեյրան Օհանյանին պետք չի խառնել այդ գործին»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 25-ին Տավուշի մարզի՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի դին: Քրեական գործով պարզվել էր, որ նա ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ ծառայակիցներից մեկը պարբերաբար շահագործել է նրան: Եվ ահա «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Շ. Գալստյանը տան միակ զավակն է եղել, չուներ քույր, եղբայր: Ավելին՝ նրա հայրը մի քանի տարի առաջ էր մահացել: Իսկ ՀՀ «Զինապարտության մասին» օրենքը հստակ սահմանում է, որ բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայության արտոնությունից իրավունք ունեն օգտվելու նաև միակողմանի այն ծնողազուրկ երեխաները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր: Փաստաբան Նորայր Նորիկյանը մեզ հետ զրույցում, վկայակոչելով օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետը, կարծիք է հայտնել, որ տվյալ դեպքում Շ. Գալստյանը պետք է զորակոչվեր իրենց բնակավայրից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող զորամաս: Մինչդեռ Աբովյանում բնակվող երիտասարդին զորակոչել են Տավուշի մարզ»:

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե խուլ դժգոհություն է հասունանում «Ծառուկյան» դաշինքից դուրս մնացած կուսակցություններում ու անհատների մեջ: Վերջիններս պատրաստվում են լուրջ դեմարշ սկսելու Ծառուկյանի դեմ, քանզի, ըստ նրանց, իրենք «տղայավարի» պայմանավորվել են Ծառուկյանի հետ, իսկ ընթացքում բոլորովին այլ բան է տեղի ունեցել, Ծառուկյանն իր խոստումը չի կատարել, իրենց «քցել է»: Վերջիններս պատրաստվում են լուրջ «հակաքարոզչություն» իրականացնելու Ծառուկյանի դեմ: Սակայն նախագահականից նրանց զգուշացրել են` «оставить»: Ծառուկյանն էլ իր հերթին լուրջ «ալիբի» ունի. այն է` ճիշտ է, մեծ դաշինքով գնալ չստացվեց` «օբյեկտիվ պատճառներով», սակայն «գերան» պայմանավորվածությունը նախագահականի հետ, որ որևէ կապ չի ունենալու «Օհանյան-Օսկանյան» դաշինքի, այն է` Քոչարյանի հետ, պահպանել է, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ «իրենց կողքին չէ»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ այսպես է մեկնաբանել ժամանակին սահմանադրական փոփոխությունների իր նախաձեռնությունը. «Այսպիսով մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում հանրապետության նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է»: Ս. Սարգսյանը նաև ասել է, թե 2018-ից հետո հանրապետության վարչապետի լիազորությունները շատ ավելի լայն են լինելու, «քան այն, ինչ կիսանախագահական համակարգում վերապահված է այսօրվա նախագահին»։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ առնվազն 2005թ. հետո, երբ փոխվեց Սահմանադրությունն ու անցում կատարեցինք կիսանախագահական համակարգի, նախագահների ու վարչապետների միջև ընթացել է անառողջ մրցակցություն: Ընդ որում, այդ ողջ ընթացքում Հայաստանի վարչապետները եղել են ՀՀԿ անդամներ. Քոչարյանի նախագահության օրոք վարչապետ են եղել Անդրանիկ Մարգարյանն ու ինքը՝ Սերժ Սարգսյանը, իսկ իր նախագահության օրոք՝ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու հիմա էլ Կարեն Կարապետյանը: Եթե անկեղծ, ապա այդ հակամարտությունը շատ դեպքերում ցցուն է եղել: Ու հիմա սահմանադրական այս փոփոխություններից հետո Ս. Սարգսյանը որոշել է 2018թ. ապրիլից իր ձեռքը վերցնել ողջ իշխանությունն արդեն որպես վարչապետ. հո իզուր չի գնացել այս քայլին ու վարչապետին ավելի լայն լիազորություններ ընձեռել, քան այսօրվա նախագահինն է»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախընտրական այս շրջանում ՀԱԿ-ը հայտնվել է բավական ծանր ֆինանսական վիճակում։ Մեզ հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը օրերս Խաչատուր Սուքիասյանին եւ Գուրգեն Արսենյանին առանձին-առանձին հորդորել է ֆինանսապես աջակցել ՀԱԿ-ին, քանի որ այդ քաղաքական ուժի ներկայությունը ԱԺ-ում իր համար կարեւոր է։ Մեր տեղեկություններով՝ երկու գործարարն էլ մերժել են Սերժ Սարգսյանին այն պատճառով, որ հենց նա չի թույլատրել իրենց առաջադրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, ինչի հետևանքով երկուսն էլ դուրս մնացին ընտրապայքարից»։

«Հրապարակ»-ի տեղեկություններով` Լոռու մարզում հոսանքի ու գազի «մարդիկ» նախընտրական պատերազմի մեջ են։ Հոսանքի «մարդիկ» աշխատում են ՀԷՑ բաժնետեր, «Տաշիրի» նախագահ Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի համար, իսկ գազի «մարդիկ»՝ Վահրամ Բաղդասարյանի։ Վերջինիս եղբայրը՝ Վարդան Բաղդասարյանը, Լոռվա գազի գրասենյակի տնօրենն է։ Եվ չնայած, հատկապես Տաշիրում, Կարեն Կարապետյանն անցնելու խնդիր չունի, սակայն նրա կողմնակիցները որոշել են աննախադեպ քվեներով հաղթել բոլորին՝ անգամ սեփական թիմակիցներին։ Արդյունքում լարվել են մարզում առաջադրված ՀՀԿ-ականների հարաբերությունները։
Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel