18.04.2024
Նախընտրական Հայաստան. պետությո՞ւն, թե՞ հրշեջ մեքենա
prev Նախորդ նորություն

Դեսպանի հետկանչ, ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցում. ԱԺ-ում արձագանքում են Լապշինի արտահանձնմանը

Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ կոչ արեց Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու կապակցությամբ մտահոգ բոլոր քաղաքացիներին այսօր ժամը 15.00-ին լինել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց՝ մեր բոլորիս կոշտ դիրքորոշումը այս ամենի մասով արտահայտելու նպատակով:

Հիշեցնենք, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու: Բելառուսի Գերագույն դատարանը երեկ անփոփոխ թողեց ավելի վաղ երկրի դատախազության կողմից՝ Լապշինին ատահանձնելու կայացրած որոշումը:

«ՀԱՊԿ և ԵԱՏՄ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Բելառուսը Լապշինին արտահանձնել է Ադրբեջանին Արցախ այցելելու և Արցախի մասին դրական արտահայտվելու համար: Սա իր քաղաքական նշանակությամբ համարժեք է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուն»,- հայտարարեց պատգամավորը:

Բացի այդ, Փաշինյանը նշեց նաև, որ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հետ կանչի Բելառուսում Հայաստանի դեսպանին և դիվանագիտական և քաղաքական ամենակոշտ հակազդեցության միջոցները ձեռնարկի:

ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը ևս հայտարարեց, որ կիսում է գործընկերների մտահոգությունները այս իրավիճակի առնչությամբ: Նրա խոսքով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Բաքվում տված խոստումը՝ «отработать», ինքնին ենթադրում էր, թե ինչ է տեղի ունենալու Լապշինի հետ.

«Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ադրբեջանական իշխանությունները որևէ ո՛չ համարձակություն, ո՛չ քաղաքական նման բագաժ չունեն Լապշինին պատասխանատվության ենթարկելու և կգտնեն պատրվագը նրան արտահանձնելու ՌԴ-ին կամ Իսրայելին: Բոլորս հասկանում ենք, որ ուղերձը ուղղված է բոլոր այն մշակութային, քաղաքական գործիչներին ու լրագրողներին, որպեսզի չայցելեն Արցախ: Բայց անգամ Ստալինի նման բռնապետին չի հաջողվել իր երկրի քաղաքացիներին ստիպել մտածել այնպես, ինչպես ինքն է ցանկացել և դա վստահաբար չի հաջողվելու ո՛չ Բելառուսի նախագահին, ո՛չ էլ Իլհամ Ալիևին»,- ասաց նա:

Պատգամավորի համար, սակայն, ավելի մտահոգիչ է մեկ այլ հանգամանք. հայ հանրության աչքում ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն Բելառուսի պատճառով սկսում են արժեզրկվել և Ռուսաստանի Դաշնությունը, նրա խոսքով, այստեղ լուրջ մտածելու առիթ ունի:

ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ևս մտահոգված է և միացավ գործընկեր պատգամավորների հարցադրմանը.

«Ավելին՝ համոզված եմ, որ Բելառուսի քաղաքական ղեկավարության այս մոտեցումը ուղղակիորեն հարված է հասցնում ՀԱՊԿ-ին և ստվերում այն ջանքերը, որ մենք փորձում ենք իրականացնել այդ կարևոր կառույցի շրջանակներում»,- նշեց նա՝ հայտարարելով, որ կոչ է անում բոլորին մասնակցել Փաշինյանի կողմից հիշատակված բողոքի ակցիային Բելառուսի դեսպանատան դիմաց:

«Մենք չենք կարող չարձագանքել տեղի ունեցած լկտիությանն ու ցինիզմին»,- իր հերթին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս հիշեցրեց, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հնչեցրել է այս խնդրի մասին, բայց կարծում է, որ այստեղ ամենից մեծ անելիք ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե իրեն համարում է արժանապատիվ պետություն.

«Ես անգամ կողմ կլինեմ, որ այս պահին մենք սառեցնենք մեր անդամությունը ՀԱՊԿ-ում, հետ կանչվի դեսպանը, մինչև մենք կկարողանանք այս խնդրին տալ իրավական կարգավորում»,- շեշտեց Զոհրաբյանը:

Հայ-բելառուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հավելեց, որ սա խայտառակ քայլ է, որը չի բխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությունից և քայլ է և՛ Ռուսաստանի դեմ, և՛ Հայաստանի, և՛ խաղաղ կարգավորման դեմ, ինչպես նաև հերթական հարվածն է ժողովրդավարական արժեքներին .

«Որևէ ժողովրդավարական ռեժիմ նման քայլ չէր կարող անել: Սա ուղղակի խայտառակություն և կեղտոտ գործարք է»,- հնչեցրեց նա իր ղեկավարած հանձնաժողովի պաշտոնայան դիրքորոշումը:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում նշված էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։ «Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»:

Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու:

Ավելի վաղ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման շուրջ: Դատարանը փետրվարի 7-ին կայացած դռնփակ նիստում օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը:

2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ այս տարվա ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր http//puerrtto.livejournal.com կայքում ծաղրել է Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բացի այդ, բլոգերն իր այցելած 122 երկրի շարքում որպես անկախ պետություն կայքում նշել է նաեւ Արցախը: Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում):
Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվել է: Ադրբեջանական կողմը պահանջել է բլոգերին արտահանձնել Բաքու: Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարի 20-ին նրան Ադրբեջանին արտահանձնելու որոշում է կայացրել:

Լապշինի արտահանձման դեմ էին հանդես գալիս Ռուսաստանը, Իսրայելը եւ Հայաստանը, սակայն պաշտոնական եւ ոչ պաշտոնական խողովակներով ձեռնարկած քայլերն ազդեցություն չունեցան Մինսկի որոշման վրա:
Ի հակառակ Շարմազանովի` ՀՀԿ-ականների համար պայքարը ոչ թե գաղափարների, այլ անձերի միջև է
Հաջորդ նորություն next
 Կյանքի է կոչվում Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների որոշումը. Բաքուն՝ ռուս խաղաղապահների մասին
17.04.2024
Կյանքի է կոչվում Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների որոշումը. Բաքուն՝ ռուս խաղաղապահների մասին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel