29.03.2024
Թրամփը պաշտոնից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Rasmussen Reports. Ամերիկացիների 57%-ը սատարում է ներգաղթի սահմանափակմանը

Rasmussen Reports-ի հարցման համաձայն ամերիկացիների 57%-ը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած ներգաղթի սահմանափակմանը: Ընկերությունը հեռախոսային և համացանցային հարցում է կատարել` հետաքրքրվելով հասարակ ամերիկացիների կարծիքով այդ հարցի վերաբերյալ:

Թրամփի հրամանագրով 7 մահմեդական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես արգելվում է:

Հարցման մասնակիցների 57%-ը կողմ է արտահայտվել նախագահի որոշմանը և դրական է գնահատել նրա հրամանագիրը, 33%-ը դեմ է եղել, իսկ 10%-ը դժվարացել է պատասխանել: Հարցման արդյունքները վկայում են, որ մասնակիցների կեսից ավելին հավանություն է տալիս ԱՄՆ վիզաների տրամադրման ժամանակավոր կասեցմանը, գրում է The Hill-ը։

Նշվում է, որ Թրամփի հրամանագիրն ուղղված է փախստակնների ավելի մանրակրկիտ ստուգմանը, որպեսզի «ծայրահեղական իսլամիստ ահաբեկիչները» մուտք չգործեն ԱՄՆ:

Իր հերթին, նախընտրական պայքարի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Վալիդ Ֆարեսը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող հրամանագիրը մահմեդականների նկատմամբ խտրականություն չէ, դրա նպատակն է երկիրը պաշտպանել ահաբեկիչներից, որոնք փախստական են ձեւանում։

«Ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմի ընդունած միջոցառումները ուղղված չեն որոշակի կրոնի կամ ռասայի կամ էթնիկ խմբի դեմ, դրանք մուսուլմանների կամ մուսուլմանական երկրների դեմ չեն։ Թրամփն այս որոշումը կայացրել է հանուն ահաբեկչության դեմ պայքարի։ Ռազմավարությունը հետեւյալն է ՝ վերջ տալ ահաբեկիչներին միգրանտների հետ շփոթելուն։ Դրանից արդեն տուժել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու այլ երկրներ»,- հայտնել է Ֆարեսը։

Նա շեշտել է, որ արագ ընդունված միջոցառումների արդյունքում հնարավոր են բյուրոկրատական թերություններ, այդ թվում քաղաքացիների անբավարար իրազեկումը։ «Սկզբում այդքան էլ հասկանալի չէր, այդ արգելքը տարածվելու է գրին քարտ ունեցողների վրա, թե ոչ։ Պարզվեց, որ չի տարածվելու»,- հայտնել է Ֆարեսը։

Ընդ որում Թրամփի հրամանագրի տեքստում արգելված է յոթ երկրների բոլոր քաղաքացիների մուտքը, սակայն երկքաղաքացիություն կամ գրին քարտ ունեցողների համար բացառությունների մասին հիշատակված չէ։


La Stampa. Քիսինջերը վերադառնում է հանուն Կրեմլի հետ երկխոսության
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար