29.03.2024
Դանիայի խորհրդարանը ցանկանում է հրաժարվել «Հայոց ցեղասպանություն», «դատապարտում ենք» եզրույթներից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ադրբեջանը սկսում է կամիկաձե–անօդաչուների արտադրությունը

Ադրբեջանական "AZAD системз" գործարանի տարածքում Բաքուն սկսում է Զարբա անօդաչու թռչող սարքերի արտադությունը։ Arms-expo.ru կայքի փոխանցմամբ, խոսքը փաստացի գնում է իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության "Орбитер-1К" անօդաչուի մասին։

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Սոկոլովը հայտարարել է, որ կամիկաձե–անօդաչուների արտադրությունն իրականացվելու է 2011թ.–ին կնքված համաձայնագրի շրջանակներում։ Նախորդ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը հայտնում էր Զարբա–ի մասայական արտադրության մեկնարկի մասին։

Նախատեսվում է իրականացնել նաև "Орбитер-3" և "Орбитер-4" անօդաչուների արտադրություն։ Տվյալ սարքի մոբիլությունն իրականացվելո է "К1-Зарба" զրահամեքենայի վրա այն տեղադրելու միջոցով։

Անօդաչուների հարցերով ռուսաստանցի փորձագետ Դենիս Ֆեդուտինովը հայտարարել է, որ Ադրբեջանը վերջին տարիներին ակտիվորեն զբաղվում է տարբեր տեսակի անօդաչուների գնմամբ։ Խոսքը գնում է առաջին հերթին իսրայելական ընկերությունների մասին` Aeronautics, Israel Aerospace Industries, Elbit Systems և BlueBird Aero Systems։
Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը «Թուրքական հոսք»-ին մրցակից են նախապատրաստում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար