28.03.2024
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1050 կրակոց
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նավասարդյան. Ռուսական կողմի վերջին հայտարարությունները ուղղված են սթափեցնելու Ալիևին

Ռուսաստանը փորձում է դիվանագիտության մեջ տոնայնությունը պահել և որոշ դեպքերում հարվածին ուժեղ հակահարված է տալիս: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ մեկնաբանելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ»:

Ըստ նրա, առաջին հայացքից էմոցիոնալ թվացող այդ հայտարարության տակ կա դիվանագիտական դեմարշ: Այսինքն այն, որ ղարաբաղյան հիմնահարցը միջազգային խնդիր է: Նավասարդյանը վստահ է, որ ռուսական կողմի վերջին շրջանում արված հայտարարությունները, որոնց թվում նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունն է, ուղղված են սթափեցնելու Իլհամ Ալիևին, քանզի վերջինս ակնհայտ անցնում է կարմիր գիծը և շարունակում շեշտը դնել ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը:

Դեսպանի խոսքով՝ Կովկասը Ռուսաստանի համար շատ կարևոր է, որտեղ Մոսկվան փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ այդ թվում և հեռացնելով այդ տարածաշրջան ՆԱՏՕ-ի ներթափանցման վտանգը: Այս կոնտեքստում ՌԴ-ն սկսել է աշխատել հիմնական երկու ուղղություններով՝ իրանական-ադրբեջանական և թուրքական:

«Ե՛վ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի համար ձեռնտու են լավ հարաբերությունները, քանզի ՌԴ-ն ցանկանում է վերջնականապես Թուրքիան կտրել Արևմուտքից ու ՆԱՏՕ-ից: Իսկ Անկարան հնարավորինս ցանկանում է օգտագործել ռուսական գործոնը, որպեսզի Արևմուտքի հետ իր հաշիվները կարգավորի: Սա կոչվում է փոխշահավետ համագործակցություն: Բայց կլինե՞ն նրանք գոնե ռազմական գործընկերներ, էլ չեմ ասում՝ դաշնակիցներ: Ես կարծում եմ՝ անհնար է»,- հավելեց Նավաղասրյանը:
ԼՂՀ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 70 անգամ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար