26.04.2024
«Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագիրն առևտրային գաղտնիք Է. Քալաձե
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Ոստիկանապետը Սերժ Սարգսյանի հրահանգով փորձել է համոզել Սեյրան Օհանյանին, բայց անօգուտ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով տարեվերջին հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ եւ փորձել համոզել նրան, որ չմտնի քաղաքականություն: Գասպարյանը նախկին նախարարին հորդորել է հետ կանգնել քաղաքականություն մտնելու քայլից ու մնալ գեներալի բարձունքին: Սակայն Օհանյանը մերժել է Գասպարյանին` հիմնավորելով, թե ոստիկանապետը մի տարի հետո ավելի վատ վիճակում է լինելու, քան ինքը: Ուստի համոզելու կարիք չկա: Փորձեցինք լուրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, ով հերքեց լուրը` ասելով. «Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, ոստիկանության պետը քաղաքականությամբ չի զբաղվում եւ քաղաքական բնույթի հանդիպումներ չի ունենում»:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին քաղաքականություն մտնելու քայլից հետ պահելու նպատակով նրա հետ հանդիպել էին նաեւ գործարար Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, բայց անօգուտ»:

«168 ժամ»-ը գրում է. «Ապրիլին կայանալիք խորհրդարանի ընտրությունները որքան բազմազան ու բազմագույն են լինելու մասնակիցների առումով, լինելու են նույնքան անգույն բովանդակության իմաստով։ Արդեն իսկ այսօր հայտնի ու ուրվագծվող նախընտրական դաշինքները գրեթե ամբողջությամբ տեղավորվում և տեղավորվելու են նույն «գծի» շրջանակներում։ Խոսքն առաջին հերթին արտաքին քաղաքական ուղղվածության մասին է, որը գրեթե բոլորի դեպքում հանգում է կա՛մ առնվազն Հայաստանի իշխանության չափ, կա՛մ դրանից ավելի ընդգծված ռուսական լինելուն։ Անգամ «Ելք» դաշինքը, որը, թվում էր՝ կարող է ընտրություններում արտաքին քաղաքական այլընտրանք ներկայացնել, փորձում է «լղոզել» արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը, որը հայաստանյան կանոններով գրեթե հավասար է նույն ռուսականությանը՝ այլ փաթեթավորմամբ։ Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական հակասություններից մեկն այն է, որ գրեթե բոլորը հայտարարում են, թե պետության առջև ծառացած բոլոր հարցերը կարելի է լուծել առանց արտաքին քաղաքական այս կամ այն ընտրության, այն դեպքում, երբ իրականում բոլոր խնդիրներն ու դրանց ածանցյալները հենց արտաքին քաղաքական ընտրության, ավելի ճիշտ՝ անվերապահ ռուսականության հանգեցրած ընտրության բացակայության արդյունք են։

Առաջիկա երկուսուկես ամիսներին այսպիսով նախընտրական օրակարգը լցվելու է ամեն ինչով, բացի ամենակարևորից։ Ընտրություններին մասնակցողները հասկացել կամ հասկացվել են, որ կարող են ու պետք է խոսեն ամեն ինչի մասին, բացի Ռուսաստանից ունեցած Հայաստանի կախվածությունը վերացնելու անհրաժեշտությունից»:

«Հրապարակ»-ը գրում է․ ««Ժառանգություն» կուսակցությունն այսօր վարչության նիստ է հրավիրել: Մեր տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին անգամ է հանդիպելու կուսակիցների հետ։ Ենթադրվում է, որ այս նիստում որոշվելու է ընտրություններին մասնակցելու ձևաչափը։ Վարչությունում վստահ են, որ այլ տարբերակ չի կարող լինել, քան դաշինքով մասնակցությունն է, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացվի միանալ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցություններից կազմված դաշինքին, որը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջերին «Ժառանգությունում» խորհրդի նիստ էր հրավիրվել, որի ընթացքում մեծամասնությունը կողմ էր եղել ընտրություններին լայն դաշինքով մասնակցելուն։ Հիմնական փաստարկն այն է, որ «Ժառանգությունը» նախ կորցրել է նախկին վարկանիշը, ինչպես նաև մեծ ռեսուրսներ չունի։ Այս տեսակետին կտրականապես դեմ է Զարուհի Փոստանջյանը, իսկ Անահիտ Բախշյանն արդեն հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին։ Չի բացառվում, որ այսօրվա այդ որոշումից հետո էլ կուսակցությունից դուրս եկողներ լինեն։ Թեև լավատեղյակներն ասում են, որ այսօր «Ժառանգության» իրական անդամների թիվը մեկ-երկու տասնյակից չի անցնում»։

«Ժամանակ»-ը գրում է. «Երեկ Գագիկ Ծառուկյանը իրեն պատկանող կոնյակի գործարանում է հավաքել ԲՀԿ 62 կառույցների ղեկավարներին, ԲՀԿ պատգամավորներին ու ցուցումներ տվել, ըստ որի՝ պետք է լծվել նախընտրական ակտիվ աշխատանքներին։ Ծառուկյանը հանձնարարել է՝ հենց այսօրվանից մարզային շտաբերում սկսել աշխատանքները։ ԲՀԿ-ի տեղական կառույցների ղեկավարները Ծառուկյանին խնդրել են համագումար անցկացնել և կրկին ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը։ Վերջինս խոստացել է մտածել։

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ ԲՀԿ շտաբում կարևոր դերակատարություն է վերապահվելու Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանին, ով 1998թ. մաս է կազմել իշխանական նախընտրական բոլոր շտաբերին։ Նախօրեին հայտնի դարձավ, որ երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։ Նա էլ լինելու է դաշինքի շտաբի պետը»։

«Հրապարակ»-ը գրում է. «Ծառուկյանի դաշինքի ցուցակում բավականին անսպասելի անուններ կարող են լինել՝ առնվազն 3 նախկին նախարարներ։ Մեկը մի քանի ամսով սոցապնախարար աշխատած իրավաբան Գևորգ Պետրոսյանն է, մյուսը՝ նախկին արտգործնախարար, «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դարձած, հևտո խմբակցությունը լքած Ալիկ Արզումանյանը և երրորդը՝ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը»։

«Ժամանակ»-ը գրում է. «ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը շարունակում է իր համար անցողիկ հորիզոնական փնտրել տարբեր կուսակցությունների ցուցակներում։ Դեմիրճյանը բոլորին հիշեցնում է, որ ինքը 2003թ. նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու է և հիմա պետք է որևէ անցողիկ ցուցակի եռյակում լինի։ Սակայն, անգամ հարազատ ՀԱԿ-ում նրան վեցերորդ հորիզոնականն են առաջարկել։ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքում՝ լավագույն դեպքում 8-րդ կամ 9-րդ հորիզոնականը»:
Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցեր
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online