29.03.2024
Կենտրոնական բանկը անմիջականորեն մասնակցում է բիզնեսի խլման գործթացի՞ն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ո՞վ և ինչո՞ւ է զբաղվում ՀՀ–ում ՀԱՊԿ–ի վարկաբեկմամբ

ՀԱՊԿ–ի արդեն նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մեկնաբանությունը կապված դեկտեմբերի վերջին ադրբեջանական դիվերսիայի հետ բազմաթիվ սպեկուլյացիաների առիթ դարձավ ՀՀ–ի մեդիադաշտում։

Դիվերսիոն ներթափանցման փորձն իրականացվել էր ոչ թե Ղարաբաղում, այլ հայ–ադրբեջանական սահմանին`Տավուշի մարզում և ՀԱՊԿ–ը, որը կոչված է պաշտպանել ՀՀ–ի սահմանների անվտանգությունը, պարտավոր էր արձագանքել։ Ի պատիվ Բորդյուժայի պետք է նշել, որ այդ արձագանքտ իրեն երկար սպասեցնել չտվեց։ Նրա հայտարարությունը բավականին խիստ էր`Բորդյուժան իր մեկբանությունում օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը։

Այդ հայտարարությունը բավականին ցավոտ էր ընկալվել Բաքվի կողմից։ ՀՀ–ում նույնպես ոչ միանշանակ էր ընկալվել Բորդյուժայի հայտարարությունը։ Հակառուսական «երգչախումբը», որը ֆինասնավորվում է արևմտյան կազմակերպությունների կողմից, հայտարարել էր, թե Բորդյուժան դեկտեմբերի 31-ին ավարտում էր իր առաքելությունն ու դա հեռանալուց առաջ «հրաժեշտի ակկորդ» էր։

Իրենց պնդումները փաստարկելու համար տեղական «փորձագետները» հասել են նրան, որ «հեռացրել» են Բորդյուժայի հայտարարությունը ՀԱՊԿ–ի պաշտոնական պորտալից`հղում անելով armrus.info–ի նյութին։ Այդ գործում հատկապես աչքի է ընկել ոմն Դանիիլ Իոնիսյանը, ով գլխավորում է «Իրազեկ քաղաքացիների միությունը»։

Չճշտված տեղեկություններով, այդ միությունն ու դրա նման այլ կազմակերպությունները ՀՀ–ում ֆինանսավորվում են ամերիկյան Ժողովրդավարության ազգային հիմնադրամի(NED)–ի կողմից։ Դրա մասին են խոսում այն փաստերը, որ Իոաննիսյանն ու նրա սակավաթիվ հետևորնդերը պարբերաբար կազմակերպում են հայ–ռուսական նախաձեռնությունների դեմ արշավներ։ Իոնիսյանը նաև աչքի է ընկել այն հանգամանքով, որ Երևանում ՌԴ–ի դեսպանատ մոտ ակցիա է կազմակերպել ի պաշտպանություն Նադեժդա Սավչենկոյի։

Սակայն վերադառնանք ՀԱՊԿ–ին։ Բորդյուժայի հայտարությունն իր տեղում է`կայքում և փաստորեն, սուտը շատ կարճ կյանք ունեցավ։ ՀԱՊԿ–ը արդեն մեկ տարի է չի կարողանում կոնսենսուսի գա նոր գլխավոր քարտուղարի հարցում։ Սակայն, քննադատությունը պետք է լինի գրագետ, կշռադատված, հակառակ պարագայում, այն վերածվում է պարզ հիսթերիկայի։
Հովիկ Աբրահամյանը հեռանում  է՝ մնալով քաղաքականության մեջ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար