28.03.2024
Մոգերինին անհնար է համարում Թրամփի ցանկությունը վերանայել միջուկային համաձայնագիրը Իրանի հետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Լավրով. Ռուսաստանը դեմ է Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Ադրբեջանին

Մոսկվան դեմ է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Ադրբեջանին: Այս մասին ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով բլոգերի կալանավորումը, որը կապվում է նրա՝ բազմիցս Լեռնային Ղարաբաղ կատարած այցերի հետ: Ներկայումս Ադրբեջանը պայքարում է նրա արտահանձնման համար:

«Ռուսաստանը դեմ է լրագրողների կամ այլ անձանց կողմից տարբեր տարածքներ այցելության քրեականացմանը: Մոսկվան դեմ է երրորդ երկիր այս կամ այն պետությունում ձերբակալված ռուսների արտահանձնմանը: Մենք հյուպատոսական մակարդակով կապ ենք ունեցել Լապշինի հետ: Բացի այս, քանի որ նա նաև Իսրայելի քաղաքացի է, իսրայելցի դիվանագետները մեզ հետ կապի մեջ են: Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի այս իրավիճակը կարգավորենք ՌԴ քաղաքացու իրավունքների լիարժեք պաշտպանության կոնտեքստում», — ասել է նա:

Լավրովը նաև նշել է, որ ՌԴ-ն Բելառուսի հետ, որտեղ այս պահին գտնվում է Լապշինը, Միութենական պետություն է, որի շրջանակներում երկու երկրների իրավունքները բոլոր ոլորտներում առանց բացառության հավասարեցված են:

«Եվ մեր ներկայիս ջանքերի գործադրման նման ոլորտներից մեկը միասնական վիզային տարածքի և միգրացիոն տարածքի չափորոշիչների համաձայնեցումն է: Դա պահանջում է նաև անցանկալի անձանց միասնական ցուցակների որոշում: Բայդ դա նաև պահանջում է արտահանձնման ոլորտում միասնական քաղաքականություն»,- հավելել է Լավրովը:

Պորոշենկոն ընդգծել է Ադրբեջանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար